Հայկական խորովածը ոչ պակաս ժողովրդականություն վայելող ճաշատեսակ է, որը պատրաստվում է խոզի, գառան կամ հորթի մսից և նախօրոք մարինացվում է սոխով աղով, կարմիր կամ սև պղպեղներով, իսկ այնուհետև եփվում է վառելափայտի կամ ածուխի վրա: Նշենք, որ խորովածի հոտը չափազանց գայթակղիչ է: Հայկական խորովածը հայտնի է ամբողջ աշխարհում: Խորովածի հետ սովորաբար մատուցվում է կրկին կրակի վրա պատրաստված սմբուկով, լոլիկով, պղպեղով և կանաչիներով աղցան: Խորովածը Հայաստանում և Արցախում գրեթե յուրաքանչյուր տոնակատարության հիմնական ուտեստն է համարվում: Հայկական հարսանիքների ժամանակ մատուցողներն այն պարելով են բերում՝ խորովածի երգի ներքո: Այն իսկապես խորհրդանիշ է, ավանդական տարր, որը յուրահատուկ համեղ տեղ է գրավում հայերի կյանքում: Ի դեպ, աշխարհի բոլոր հայերը պահպանում են խորոված պատրաստելու և այն ընկերների ու ընտանիքի հետ վայելելու ավանդույթը:

Հայաստանում կա նաև պարապ-խորովածի փառատոն, որին մասնակցելով` դուք կարող եք վայելել խորովածի բազմաթիվ տեսակների համը, որը պատրաստում են ինչպես պրոֆեսիոնալ խոհարարները, այնպես էլ սիրողական խոհարարները Հայաստանի տարբեր մարզերից: