Հաճախ տրվող հարցեր
Հայկական, Ռուսական և Ուկրաինական ավիաուղիներն իրականացնում են ուղիղ թռիչքներ ԱՊՀ-ի գրեթե բոլոր մեծ քաղաքներից: «Ֆլայ Դուբայ», «Էյր ֆրանս», «Աէրոֆլոտ», «Ասեման», «Ավստրիական ավիաուղիներ», «Չեխական ավիաուղիներ», «Սիբիր» և այլ ավիաընկերություններ իրականցնում են ուղիղ թռիչքներ Դուբայից, Փարիզից, Մոսկվայից, Թեհրանից, Վիեննայից, Պրահայից և այլ քաղաքներից: Թռիչքների չվացուցակը ներկայացված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ինտերնետային կայքում:
Երևանում տարադրամի փոխանակման կետեր կան ամենուր՝ հատկապես մեծ խանութներում և կենտրոնական վայրերում: Բանկերը նույնպես իրականացնում են տարադրամի փոխանակում: Մանրամասների համար կարող եք այցելել rate.am կայք։
Ժամանումից անմիջապես հետո պետք է դիմել օդանավակայանի համապատասխան բաժին: Սովորաբար գործընթացի տևողությունը մոտ 20-25 րոպե է: Վիզայի կարիք չունեն ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների, ինչպես նաև Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիները: Մինչև 18 տարեկան անձանց համար վիզան անվճար է: Վիզայի ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարաձգել այն "Անձնագրային և վիզաների" վարչությունում (Երևան Մաշտոցի պող.13ա): Վիզա կարելի է ստանալ նաև մինչ ժամանումը էլեկտրոնային տարբերակով` դիմելով Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությանը: http://mfa.am/hy/: Վիզաների տրամադրման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության ինտերնետային էջում:
Գրինվիչի ժամանակ՝ +4 ժամ (GMT+4): 2012թ.-ից Հայաստանում ամառային և ձմեռային ժամանակների անցում չի կատարվում:
Կարիք չկա Ձեր հետ անձնագիր վերցնելու, երբ դուրս եք գալիս քաղաք՝ զբոսնելու: Անձնագրի կարիք կլինի այն ժամանակ, երբ անհրաժեշտ լինի փոխանակել 100 000 AMD գերազանցող գումար: Ինչ վերաբերում է մեր ընկերության կողմից կազմակերպվող էքսկուրսիաներին՝ անձնագիրն անհրաժեշտ է վերցնել դեպի Գորիս, Արցախ և Վրաստան խմբային էքսկուրսիաների ժամանակ՝ հյուրանոց մուտք գործելիս և/կամ սահման հատելիս, նմանատիպ ուղղություններով անհատական էքսկուրսիաներին մասնակցելիս, ինչպես նաև ցանկացած էքսկուրսիայի ընթացքում, երբ նախատեսվում է գիշերակաց:
Ավանդական և ամենահայտնի հայկական ուտեստներն են տոլման, խորովածը, քյուֆթան, խաշը, սպասը, հարիսան, ղափաման: Հայկական ավանդական լավաշ հացը հանդիսանում է ցանկացած կերակուրի բաղկացուցիչ մասը:
Հայաստանը հայտնի է Ջերմուկում, Արզնիում, Հանքավանում և Արզաքանում գտնվող իր տաք աղբյուրներով: Շնորհիվ բուժիչ հատկությունների՝ դրանք լայնորեն օգտագործվում են բժշկական նպատակներով: Տաք աղբյուրների մոտ կան բազմաթիվ առողջարաններ, որտեղ կարելի է ինչպես բուժում անցնել, այնպես էլ վայելել անտառների մաքուր օդը: Անհրաժեշտ է դիմել մեզ որպեսզի մենք կազմակերպենք Ձեր առողջ հանգիստը:
Մենք՝ հայերս, շատ հյուրընկալ ազգ ենք, և պատրաստ ենք ընդունել մեր ընտանիքում յուրաքանչյուրի: Եթե ցանկանում եք զգալ իսկական հայկական մթնոլորտը, ուսումնասիրել մեր ավանդույթներն ու սովորույթները, պարզապես դիմեք մեզ:
Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ անվտանգ է ծորակից ջուր խմելը. այն հոսում է սկիզբ առնելով սարերի աղբյուրներից: Մինչևիսկ բոլոր քաղաքներում և գյուղերում կարող եք հանդիպել քարից հուշարձանի տեսքով ջրի փոքրիկ աղբյուրներ (պուլպուլակներ), որոնք անցորդներին ապահովում են անվճար խմելու մաքուր ջրով: Երևանի փողոցներում ցայտաղբյուրներն առաջին անգամ հայտնվել են 1920-ական թթ.-ին և ժամանակի ընթացքում մեծ տարածում գտել՝ կազմելով հայկական մշակույթի բաղկացուցիչ մասը:
Հուշանվերներ կարելի է ձեռք բերել Վերնիսաժում, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտ: Այստեղ վաճառվում են թե՛ ժամանակակից արվեստի գործեր, թե՛ հնաոճ իրեր: Դուք կարող եք գտնել հուշանվերների խանութներ Աբովյան և Թումանյան փողոցների վրա:
Արկածախնդիր, համարձակ և էքստրիմի սիրահար մարդկանց համար մենք առաջարկում ենք տուրիստական փաթեթներ, որոնք ներառում են արկածային տուրեր Հայաստանում: Հայաստանը ունի նպաստավոր պայմաններ արկածային տուրեր կազմակերպելու համար: Բնական ռեսուրսների համահունչ համադրությունը մշակութային և պատմական վայրերի հետ մեր արկածային երկիրն ավելի հարմար է դարձնում շրջագայությունը այն զբոսաշրջիկների համար, ովքեր գնահատում են բնությունը և ակտիվ ճանապարհորդության կողմնակից են: Ձեռք բերելով մեր տուրիստական փաթեթները հնարավորություն կունենաք մասնակցելու հետաքրքրիր և անմոռանալի արկածային տուրերին, որոնք ներառում են քայլարշավներ, լեռների մագլցումներ, այցելություններ քարանձավներ, ջիպ տուրեր և այլն: Սա հիանալի հնարավորություն է Ձեր՝ Հայաստան այցելությունը առավել հիշարժան դարձնելու համար:
Քրիստոնեությունը Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է մ.թ.ա. 1-ին դարում, երբ այստեղ քարոզելու են եկել Հիսուս Քրիստոսի աշակերտները՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: Վերջիններս համարվում են Հայ առաքելական եկեղեցու հիմնադիրներ: 4-րդ դարի սկզբին (301 թ.) Տրդատ թագավորը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջակցությամբ, հռչակեց քրիստոնեությունը պետական, պաշտոնական կրոն: Մինչ այդ գերիշխող կրոնը հայկական հեթանոսությունն էր: