Կուրուտը յուրօրինակ համով ևս մեկ ավանդական ուտեստ է: Պատրաստման ընթացքը բավական երկար է տևում. հատուկ մանրացված ցորենի հացահատիկը թրջվում է, այնուհետև ամբողջ գիշեր պատրաստվում է կավե ջեռոցում՝ թոնիրում, խոզի, սագի կամ հնդկահավի մսի հետ: Կուրկուտը մատուցվում է առավոտյան: Ինչպես և խաշը, այն ևս համտեսում են ընկերների և բարեկամների հետ: Նույնիսկ այսօր Արցախում և հեռավոր գյուղերում կուրկուտը մատուցվում է որպես հարսանեկան ուտեստ՝ հագեցնելով հյուրերի քաղցը մինչև հիմնական ճաշատեսակների մատուցումը:
Comment (0)