Ընդհանուր դրույթներ

 

Անձնական տվյալների պաշտպանության սույն քաղաքականությունը (այսուհետ նաև՝ «Քաղաքականություն») նախատեսում է ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման, բացահայտման կարգը և պայմանները` թույլ տալով իրականացնել անձի ուղղակի կամ անուղղակի նույնականացում (այսուհետ նաև՝ «Անձնական Տվյալներ» կամ «Տվյալներ»

Սույն Քաղաքականությունը համարվում է Պայմանների անբաժանելի մաս։ Քաղաքականության նկատմամբ կիրառվում են Պայմանների բոլոր դրույթները այնքանով, որքանով Քաղաքականությամբ այլ բան նախատեսված չէ և որքանով դրանք կիրառելի են Քաղաքականության նկատմամբ։ Սույն Քաղաքականության մեջ գրված մեծատառ բառերը և արտահայտություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նրանց վերագրված է Պայմաններում։

Սույն Քաղաքականությունը տարածվում է Կայքի, Ծառայությունների և Ընկերության կողմից կիրառվող ցանկացած այլ ծրագրակազմերի նկատմամբ:

Սույն Քաղաքականության համաձայն «մշակում» նշանակում է, անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցների կիրառմամբ) ցանկացած գործողություն կամ գործողությունների ամբողջություն, որը կապված է Անձնական Տվյալները հավաքելու, մուտքագրելու, համակարգելու, պահպանելու, օգտագործելու, վերափոխելու, վերականգնելու, փոխանցելու, ուղղելու, ուղեփակելու, ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ:

Մշակվող տվյալներ

Սույն Կայքի նպատակներից ելնելով՝ օգտագործվում են միայն Ձեր կողմից տրամադրված Անձնական Տվյալները: Այդ տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական, լրիվ, ճշգրիտ և թարմացված:

Կայքի գործածման ընթացքում Ընկերության կողմից կարող են մշակվել Ձեր հետևյալ Անձնական Տվյալները՝

  • անուն, ազգանուն կամ անվանում;
  • էլեկտրոնային փոստի հասցե;
  • հասցե, հեռախոսահամար;
  • Ձեր ցանկությամբ լրացված լրացուցիչ այլ տվյալներ:

Ընկերությունը չի հավաքում կամ պահանջում Տվյալներ անչափահաս համարվող անձանցից (այսուհետ նաև «Անչափահաս Անձ»)։ Անչափահաս Անձի կողմից Ընկերության ցանկացած Ծառայության օգտագործումը թույլատրվում է միայն ծնողի կամ խնամակալի վավեր համաձայնությամբ: Սահմանափակ դեպքերում, որպես առանձին Ծառայությունների գնում կամ բացառիկ այլ հանգամանքներում, Ընկերությունը կարող է հավաքել և օգտագործել Անչափահաս Անձանց մասին տեղեկությունները միայն ծնողի կամ խնամակալի կողմից տրված համաձայնությամբ: Ընկերությունը պարտավորություն չունի ստուգել Կայքից օգտվողների կողմից մուտքագրվող տեղեկությունների իսկությունը, ուստի պատասխանատվություն չի կրում Անչափահաս Անձանց կողմից Կայքից և Ընկերության Ծառայություններից օգտվելու արդյունքում սույն Քաղաքականությամբ սահմանված կարգով Անձնական Տվյալների հավաքման, մշակման պահպանման և բացահայտման համար։

Եթե Դուք սույն Կայքով պատվիրում եք որևէ Ծառայություն և (կամ) կատարում եք գնում, սակայն փաստացի Ծառայությունից օգտվելու են այլ անձ(ինք), ապա վերջի(ների)ս վերաբերյալ պահանջվող Անձնական Տվյալները տրամադրվում են Ձեր կողմից և Ձեր պարտականությունն է ապահովել, որ այն անձը(ինք), որի (որոնց) մասին Դուք տրամադրել եք Անձնական Տվյալներ, տեղյակ լինեն դրա մասին: Սույնով Դուք ընդունում եք, որ Ընկերությունը կարող է օգտագործել նաև նրանց Անձնական Տվյալները:

Եթե անգամ Դուք չեք օգտվում Ընկերության Ծառայություններից, Կայք այցելելիս՝ Ընկերությունը ավտոմատ կերպով հավաքում է որոշակի տվյալներ: Մասնավորապես՝ Ձեր IP հասցեն, այցելության ամիս-ամսաթիվը, ժամը, տևողությունը, օգտագործվող սարքերի, ծրագրերի կարգավորումների, ինչպես նաև Ձեր կողմից Կայքում կատարվող գործողությունների մասին տվյալներ։

Տվյալների մշակման հիմքներն ու նպատակները

Ձեր Անձնական Տվյալները հավաքվում, մուտքագրվում, պահվում, օգտագործվում, փոփոխվում, վերականգնվում, փոխանցվում, ուղղվում, արգելափակվում և (կամ) ոչնչացվում են կիրառելի օրենսդրությանը համապատասխան և Ձեր վավեր համաձայնությամբ (այսուհետ նաև՝ «Համաձայնություն»): Համաձայնությունն ուժի մեջ է մտնում Ձեր կողմից Կայք մուտք գործելու և (կամ) Անձնական Տվյալներ լրացնելու դեպքում և շարունակում է ուժի մեջ մնալ մինչև Համաձայնության հետ կանչելը: Կայքից օգտվելը նշանակում է, որ օգտատերը համաձայնվել է սույն Քաղաքականության պայմանների հետ։

Ընկերությունը Անձնական Տվյալները մշակում է՝ նպատակ ունենալով ապահովել Ծառայությունների լավագույն մատուցումը։ Անձնական Տվյալները նաև օգտագործվում են Ձեր կողմից Կայքում գրանցման, Կայք անխափան մուտք ապահովելու, Ձեզ հետ կապ հաստատելու, Ձեր կարծիքն իմանալու, հատուկ առաջարկների մասին Ձեզ տեղեկացնելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, Ընկերության օրինական շահերը պաշտպանելու նպատակով։

Համաձայնության հիման վրա մշակվող Անձնական Տվյալները կպահպանվեն տվյալների մշակման նպատակների իրականացման համար օբյեկտիվորեն անհրաժեշտ ժամանակահատվածում կամ Համաձայնությամբ նախատեսված ժամկետի ընթացքում։

Ձեր իրավունքները

Սույն Քաղաքականության համաձայն Դուք ունեք ստորև մատնանշված հիմնական իրավունքները.

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Դուք իրավունք ունեք ստանալու տեղեկություններ Ձեր Անձնական Տվյալների, Տվյալները մշակելու, մշակելու հիմքերի և նպատակների, Տվյալները մշակողի, նրա գտնվելու վայրի մասին, ինչպես նաև այն անձանց շրջանակի մասին, որոնց կարող են փոխանցվել Անձնական Տվյալները:

Դուք իրավունք ունեք տեղեկատվություն ստանալու Ձեր Անձնական Տվյալների մշակման վերաբերյալ, այդ թվում`

  • Անձնական Տվյալները մշակելու փաստը հաստատելու և մշակելու նպատակի վերաբերյալ; և (կամ)
  • Անձնական Տվյալները մշակելու եղանակների վերաբերյալ; և (կամ)
  • այն սուբյեկտների վերաբերյալ, որոնց տրամադրվել կամ կարող են տրամադրվել Անձնական Տվյալները; և (կամ)
  • մշակվող Անձնական Տվյալների ցանկի և դրանք ձեռք բերելու աղբյուրի վերաբերյալ; և (կամ)
  • Անձնական Տվյալները մշակելու ժամկետների վերաբերյալ; և (կամ)
  • Անձնական Տվյալները մշակելու հետևանքով տվյալների սուբյեկտի համար առաջացող հնարավոր իրավական հետևանքների վերաբերյալ:

ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ, ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՄՈՌԱՑՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Դուք իրավունք ունեք ծանոթանալ Ձեր Անձնական Տվյալներին, Ընկերությունից պահանջել ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել Ձեր Տվյալները, եթե դրանք ամբողջական չեն, ճշգրիտ չեն, հնացած են, ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար:

Դուք իրավունք ունեք Ընկերությունից պահանջել ջնջել Ձեր Անձնական Տվյալները և կանխել դրանց հետագա մշակումը, երբ

  • Անձնական Տվյալներն այլևս անհրաժեշտ չեն այն նպատակով, որի համար դրանք ի սկզբանե հավաքվել և (կամ) մշակվել են; և (կամ)
  • Անձնական Տվյալների մշակումը հասել է նպատակին; և (կամ)
  • հետ է կանչվում Ձեր Համաձայնությունը; և (կամ)
  • չկա օրինական հետաքրքրություն մշակումը շարունակելու։

Այդպիսի դեպքերում Ընկերությունը պարտավոր կլինի անհապաղ կամ, անհնարինության դեպքում, 3 օրվա ընթացքում իրականացնել անհրաժեշտ գործողությունները՝ Անձնական Տվյալների ուղղման, ուղեփակման կամ ոչնչացման համար:

Ընկերության կողմից Ձեր Անձնական Տվյալներն ուղղված, ուղեփակված կամ ոչնչացված լինելու վերաբերյալ կասկածների դեպքում Դուք իրավունք ունեք դիմելու Անձնական Տվյալների պաշտպանության լիազոր մարմին՝ դրանց ուղղված, ուղեփակված կամ ոչնչացված լինելու փաստը պարզելու և Ձեզ տեղեկություններ տրամադրելու մասին պահանջով:

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Դուք ունեք Ձեր Անձնական Տվյալների հասանելիության իրավունք, որը թույլ է տալիս Ձեզ տեղյակ լինել և ստուգել Տվյալների մշակման օրինականությունը։

Անձնական Տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու մասին Ձեր հարցումը կարող է հասցեագրվել info@devmonitour.com էլեկտրոնային փոստի հասցեին կամ ՀՀ, ք․ Հրազդան, Կենտրոն տուն 4, 2301 փոստային հասցեին։ Էլեկտրոնային հարցումների դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ համընդհանուր ձևաչափով հաստատված էլեկտրոնային ստորագրությամբ, իսկ փոստային հարցումների դեպքում՝ հետադարձ փոստային հասցեով։

Պաշտոնական պատասխան ստանալու համար Ձեր հարցումը պետք է պարունակի հետևյալ տվյալները. Տվյալների գրավոր նկարագրությունը, որոնք ցանկանում եք ստանալ, ներառյալ՝ համապատասխան ամսաթվերը, Ձեր անձը նույնականացնող փաստաթղթի պատճենը (լուսապատճենը), օրինակ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ:

Տեղեկատվությունը տրամադրվում է գրավոր՝ հարցումն ստանալու պահից 5 օրվա ընթացքում: Տեղեկատվության պատճենը կտրամադրվի անվճար և մատչելի ձևով: Այնուամենայնիվ, Ընկերությունը կարող է գանձել «ողջամիտ վճար», որը հիմնված է տեղեկատվության տրամադրման վարչական ծախսերի վրա, կամ մերժել՝ պատասխանելով գրավոր պատճառաբանված որոշմամբ, երբ հարցումն ակնհայտորեն անհիմն է, հղում կատարելով կիրառելի օրենսդրության դրույթներին, որոնք հիմք են հանդիսացել մերժման համար:

ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Դուք իրավունք ունեք հետ վերցնել Ձեր Համաձայնությունը, երբ գտնում եք, որ

  • Ձեր Անձնական Տվյալները մշակվում են կիրառելի օրենսդրության պահանջների խախտմամբ; և (կամ)
  • Ձեր Անձնական Տվյալների մշակումը խախտում է Ձեր հիմնական իրավունքները և ազատությունները; և (կամ)
  • Կայքի, Պայմանների կամ սույն Քաղաքականության փոփոխությունները Ձեզ համար անընդունելի են:

Դուք իրավասու եք հետ կանչել Ձեր Համաձայնությունը, ստորագրված գրավոր նամակ ուղարկելով սույն Քաղաքականության 10-րդ Բաժնով նախատեսված հասցեով, կամ էլեկտրոնային նամակ գրելով՝ նույն Բաժնի էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ եթե Կայքում ունեք Հաշիվ, ապա նաև՝ լրացված պահանջ-ձևանմուշ ուղարկելով «Հաշվի Կարգավորումներ» բաժնից: Համաձայնությունից հրաժարվելու նամակ-պահանջը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում Ընկերությունը Ձեզ կտեղեկացնի Անձնական Տվյալների ոչնչացման մասին, եթե պահանջը ընդունվի նրա կողմից:

Ընկերության պարտականությունները

Ընկերության հիմնական պարտականությունները՝ սահմանված Կիրառելի օրենսդրությամբ, հետևյալն են.

  • հարգել անձանց հիմնարար իրավունքները և ազատությունները, մասնավորապես՝ Անձնական Տվյալների գաղտնիության իրավունքը;
  • Անձնական Տվյալները մշակել օրինական, արդար, բարեխիղճ և թափանցիկ ձևով;
  • իրականացնել Անձնական Տվյալների հավաքում և մշակում միայն Ընկերության կողմից նշված և օրինական նպատակներով;
  • ոչնչացնել կամ ուղեփակել այն Անձնական Տվյալները, որոնք անհրաժեշտ չեն օրինական նպատակին հասնելու համար;
  • համոզվել, որ Անձնական Տվյալները բավարար, համապատասխան և սահմանափակ են այն նպատակների համար, որոնց համար դրանք հավաքվում և մշակվում են, ընդ որում՝ այն ձևով, որը թույլ է տալիս Ձեզ բացահայտել ոչ ավելին, քան անհրաժեշտ է;
  • ամբողջացնել, թարմացնել, ուղղել կամ ոչնչացնել ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ, հնացած, անօրինական ճանապարհով ձեռք բերված կամ մշակելու նպատակներին հասնելու համար ոչ անհրաժեշտ Անձնական Տվյալները;
  • համաձայնությունից հրաժարվելու դեպքում ոչնչացնել Ձեր Անձնական Տվյալները և դադարեցնել դրանց մշակումը;
  • ապահովել, որ Ձեր Անձնական Տվյալները մշակվեն պատշաճ անվտանգությամբ, պաշտպանելով դրանց չարտոնված և (կամ) ապօրինի մշակումից և պատահական կորստից, ոչնչացումից կամ վնասներից՝ օգտագործելով համապատասխան տեխնիկական և (կամ) կազմակերպչական միջոցառումներ;
  • ապահովել, որ Ձեր Անձնական Տվյալների մշակողները պահպանեն գաղտնիությունը՝ ինչպես Անձնական Տվյալների մշակման հետ կապված, այնպես էլ ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում և դրանից հետո;
  • օգտագործել գաղտնագրման միջոցներ Անձնական Տվյալներ պարունակող տեղեկատվական համակարգերի պաշտպանվածությունը պատահական կորստից, տեղեկատվական համակարգեր անօրինական մուտք գործելուց, Անձնական Տվյալների անօրինական օգտագործումից, ձայնագրումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից կամ տարածումից և այլ միջամտությունից ապահովելու համար;
  • անմիջապես Ձեզ տեղեկացնել Ձեր Անձնական Տվյալների մշակման խախտման մասին;
  • պատշաճ կերպով արձագանքել, երբ իրականացնում եք սույն Քաղաքականությամբ Ձեզ վերագրված իրավունքները:

Անձնական Տվյալների պաշտպանություն

Ընկերությունը Ձեր Անձնական Տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով ձեռնարկում է պատշաճ անվտանգության միջոցներ՝ Անձնական տվյալների համակարգ անօրինական մուտքից, դրանց փոփոխումից կամ հրապարակումից պաշտպանելու համար:

Անձնական տվյալների արդյունավետ և անհրաժեշտ պաշտպանության համար Ընկերությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգայնորեն սահմանված իրավական և տեխնիկական կանոններով։

Ընկերությունն ապահովում է Ձեր Անձնական Տվյալների պաշպանությունը՝ տրամադրելով դրանց հասանելիություն միայն օրինական նպատակներով և լիազորված անձանց կողմից դրանք մշակելու համար, ինչպես նաև՝ պաշտպանելով հավաքված, պահված կամ այլ կերպ մշակված Անձնական Տվյալները պատահական կամ անօրինական ոչնչացումից, պատահական կորստից, փոփոխությունից և (կամ) չարտոնված և (կամ) անօրինական հավաքումից, մշակումից, մուտքից և (կամ) հրապարակումից։

«Cookie» ֆայլեր

Կայքը օգտվում է «Cookie» ֆայլերից, որպեսզի անհատականացնի Ձեր Անձնական Տվյալները՝ բարելավելով Կայքի աշխատանքը:

«Cookie»-ները տվյալներ պարունակող փոքր ֆայլեր են, որոնք ներբեռնվում և պահվում են Ձեր սարքի վրա, երբ Դուք այցելում եք Կայք։ Այդ տվյալները հնարավորություն են տալիս Ձեզ ավտոմատ կերպով իրականացնել որոշակի գործառույթներ և հիշել Կայքից օգտվելու ընթացքում Ձեր կողմից գրանցած որոշ տվյալներ և գործողություններ։ Կայքն օգտագործում է «Cookie» ֆայլերը մի շարք նպատակներով, ինչպիսիք են՝ նույնականացում, անվտանգություն, ֆունկցիոնալություն, նախապատվություններ և վերլուծություններ:

Երբ Դուք առաջին անգամ մուտք եք գործում Կայք և սեղմում եք «Համաձայն եմ» կոճակը և օգտվում եք Կայքից, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մեր կողմից «Cookie» ֆայլեր օգտագործելու վերաբերյալ:

Դուք կարող եք վերահսկել որոշակի «Cookie» ֆայլերի օգտագործումը Ձեր դիտարկիչում՝ փոխելով կարգավորումներն այնպես, որ «Cookie» ֆայլերը չընդունվեն ու չհիշվեն Ձեր սարքի կողմից: Եթե Դուք հրաժարվում եք «Cookie» ֆայլերից, միևնույն է կկարողանաք օգտվել Կայքից, սակայն այդ դեպքում կարող են առաջանալ Կայքից օգտվելու առանձնահատկությունների որոշ սահմանափակումներ։

Եզրափակիչ դրույթներ

Սույն Քաղաքականությունը վերաբերում է բացառապես Կայքին և Ընկերության մատուցած Ծառայություններին: Ընկերությունը չի վերահսկում և պատասխանատու չէ այն կայքերի կամ ծառայությունների համար, որոնց Օգտատերը կարող է վերահասցեագրվել՝ Կայքում առկա հղումներին հետևելով:

Եթե Քաղաքականության համատեքստից այլ բան չի բխում, ապա եզակի թվով նշված բառերի վերաբերյալ ձևակերպումները տարածվում են նաև դրանց հոգնակիների նկատմամբ և հակառակը:

Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում առանց Ձեզ նախապես ծանուցելու, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Քաղաքականությունը: Կատարված յուրաքանչյուր փոփոխություն, ամսաթվով հանդերձ, հրապարակվում է Կայքում։ Ձեր պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Քաղաքականության փոփոխությունները: Նոր Քաղաքականությունն իրավական ուժ կունենա և կտարածվի դրանք Կայքում հրապարակելուց առաջ ծագած հարաբերությունների և պարտավորությունների վրա:

Սույն Քաղաքականության նկատմամբ, ներառյալ` Ընկերության և Ձեր իրավունքների ու պարտականությունների բովանդակության, մեկնաբանման, կատարման, չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքների, դադարման, առոչինչ ճանաչվելու և դրա հետևանքների, Քաղաքականությունից ծագող պահանջի զիջման և պարտքի փոխանցման և այլ պարտականությունների առնչությամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը՝ առանց հաշվի առնելու կոլիզիոն իրավունքի նորմերը։

Սույն Քաղաքականության կապակցությամբ ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները և (կամ) պահանջները, ներառյալ` դրանց կատարման, խախտման, դադարեցման կամ անվավերության վերաբերյալ, ենթակա են կարգավորման կամ ենթակա են լուծման Պայմաններով սահմանված կարգով։

Սույն Քաղաքականությունը կազմված է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն լեզուներով: Քաղաքականության տարբեր լեզուներով կազմված տեքստերի միջև հակասություններ հայտնաբերելու դեպքում առաջնայնություն է ստանում հայերեն տարբերակը: