Create Studio վարպետության դաս մոմերի վրա նկարչություն մոմերի վրա Նկարչություն կերամիկայի վրա տիկնիկներ պատրաստելու համար

Create Studio վարպետության դաս մոմերի վրա նկարչություն մոմերի վրա Նկարչություն կերամիկայի վրա տիկնիկներ պատրաստելու համար Մոմերի պատրաստում, օճառի պատրաստում, մոմերի վրա նկարում, կերամիկայի վրա նկարում, տիկնիկների պատրաստում, միջոցառումների կազմակերպում Հնաոճ ժամացույցների ցուցահանդես, Հնագույն լապտերների ցուցահանդես. Դուք երբեք չեք ձանձրանա մեզ հետ. Галерея
Read More

Նորատուսի Խաչքարեր

Նորատուսի Խաչքարեր Խաչքարի արվեստը միջնադարյան հայ մշակույթի ամենայուրօրինակ դրսևորումն է: Նորատուսը, որ ճշմարտացիորեն համարվում է խաչքարերի անտառ ու բացօթյա թանգարան, իր հովանու ներքո է առել հարյուրավոր խաչքարեր, որոնցից հատկապես ուշագրավ են 13-14-րդ դդ.-ի հատուկ ասեղնագործ տեսակները: Սա այն եզակի տեղն է, ուր կարելի է բացահայտել խաչքարագործության զարգացումը` իր պատմական ընթացքի մեջ: Հայկական խաչքարի արվեստն ընդգրկված [...]
Read More

Սևանավանք

Սևանավանք Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա: Галерея
Read More

Նորավանք

Նորավանք Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված Նորավանքը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Այն բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր ձևի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցուց: Галерея
Read More

Կեչառիս վանք

Կեչառիս վանք Կեչառիսը գտնվում է Ծաղկաձորի հյուսիս-արևմտյան մասում: Կառուցվել է 11-13-րդ դդ.-ում: Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, ինչպես նաև միջնադարյան քաղաքական գործիչ, վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու այժմ արդեն կիսավեր դամբարանից: Галерея
Read More

Գոշավանք

Գոշավանք Գոշավանքը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից: Վանքային համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցական և աշխարհիկ կառույցներից: Այս խմբի զարդն է կազմում Սուրբ Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ տեղադրված մեծատաղանդ Պողոս վարպետի կողմից 1291թ.-ին կերտված անզուգական խաչքարը: Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության ամենահայտնի կենտրոններից մեկը Հայաստանում: [...]
Read More

Հաղպատ վանք

Հաղպատ վանք Սանահինից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցական այս համալիրն իր որոշակի տեղն ունի հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Այն կառուցվել է Աշոտ Երրորդ Բագրատունու իշխանության տարիներին: Հաղպատի գրատանը տարիներ շարունակ գրվել ու մանրանկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: 18-րդ դարում այստեղ էր ապրում և ստեղծագործում հայտնի բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովան: Իր յուրօրինակ ճարտարապետական մտահղացմամբ հիացնում է Հաղպատի զանգակատունը: Տեսարժան [...]
Read More

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ծիծեռնակաբերդի բլրի բարձունքին վեր է խոյանում 1915թ.-ի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը: Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, բազմաթիվ հայեր Հայաստանից, սփյուռքից, ինչպես նաև արտերկրից հավաքվում են այստեղ` լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում 44 մ բարձրությամբ վեր խոյացող կոթողը` որպես հայ ժողովրդի վերածննդի ու խաղաղության խորհրդանիշ [...]
Read More

Սմբատաբերդ

Սմբատաբերդ Սմբատաբերդը հիմնադրվել է 5-րդ դարում, շնորհիվ իր բարենպաստ աշխարհագրական դիրքի՝ ծառայել որպես լայնածավալ տարածքներ հսկող նշանակալի պաշտպանական շինություն: 9-10-րդ դարերում Սմբատաբերդի պատերն էլ ավելի ամուր ու կանգուն դարձան: Ամրոցը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք: Ամրոցի անվանակոչման հետ կապված մի քանի վարկած կա: Համաձայն դրանցից մեկի՝ այն անվանել են Սմբատաբերդ՝ իր հիմնադիր [...]
Read More

Լոռի բերդ

Լոռի բերդ Լոռի բերդը 11-րդ դարի միջնադարյան ամրոց է, որի պատմության և մշակույթի մասին պատմում են պեղումների ժամանակ հայտնաբերված կենցաղային ու ռազմական իրերը: Չնայած բերդն անխնա կերպով ավերվել է՝ սակայն պահպանվել են նրա մի քանի հատվածներ, որոնցից ուշագրավ են բաղնիքները և մատուռ-դամբարանը: Բնակելի թաղամասում բացված տներում առանձնանում են պատերի որմնանկարները, որոնք ի տարբերություն ժամանակամերձ ուրիշ [...]
Read More