Գեղարքունիքի մարզում գտնվող 2829 մ բարձրությամբ Արմաղան լեռը հանգած հրաբուխ է: Դեպի գագաթ տանող ճանապարհը քարքարոտ է՝ պատված սքանչելի ծաղիկներով: Հասնելով լեռան գագաթը՝ կտեսնեք համանուն փոքրիկ գեղեցիկ լիճ, ինչպես նաև սրբավայր, որը վերագրվում է հին ժամանակաշրջանին: