Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ.-ին՝ լեգենդար գիտնական Վիկտոր Համբարձումյանի կողմից: Հիմնադրման պահից մինչ օրս այստեղ կատարվել են բազմաթիվ կարևոր հայտնագործություններ, և այժմ աստղադիտարանը բաց է նաև Ձեր այցի համար: Բյուրականի աստղադիտարանը գիտական համայնքի կողմից ճանաչված է որպես աստղաֆիզիկական հետազոտությունների հիմնական կենտրոններից մեկը:
Այստեղ հնարավորություն կա 2.6 մ հայելու տրամագծով աստղադիտակով ուսումնասիրել տիեզերքը, դիտել տարատեսակ տեսաֆիլմեր աստղացուցարանի միջոցով, մասնակցել աստղագիտական ցանկացած երևույթի մասին հանրամատչելի դասախոսությունների, ուսումնասիրել գիշերային երկինքը պրոֆեսիոնալ աստղադիտակով և շատ ավելին: