Բջնիի բերդ

Բջնիի բերդ

Բջնիի Սբ. Աստվածածին վանքը հիմնադրվել է 1031թ.-ին: Վանքի գլխավոր Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Այստեղ պետք է հաստատվեր եպիսկոպոսական աթոռ: Բջնիի վանքը, որը հայտնի էր նաև «Մագիստրոսի ճեմարան» անվամբ, միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել: 1637թ.-ին վանքում է գիշերել ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը, որը հետագայում իր ուղեգրություններում տվել է վանքի նկարագրությունը: Բջնիի վանքից քիչ հեռու՝ անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա, գտնվում է Բջնիի բերդը, որի հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ, այն հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները 10-րդ դարում վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը՝ այն դարձնելով միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց: Բջնիի վանքի հետ կապված է մի առասպել. ասում են, որ Բջնիի բերդը և վանքը կապված էին իրար ստորգետնյա ճանապարհով, որով քառանիվ սայլերով պաշարվածներին ուտելիք և խմելիք էին հասցնում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է ստորգետնյա անցումի մի հատված:

Галерея