Երևանի կենդանաբանական այգի
Երևանի կենդանաբանական այգի
Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940թ.-ին: Այն քաղաքի սիրված վայրերից է, որտեղ կարող եք Ձեր երեխաների հետ միասին ինչպես պարզապես հանգստանալ, այնպես էլ անցկացնել ինչ-որ չափով ուսուցողական օր. նրանց հաստատ հետաքրքիր կլինի իմանալ այստեղ բնակվող 300 տեսակ ներկայացնող մոտ 3000 կենդանիների, թռչունների և սողունների մասին: