«Էջմիածնի գանձեր» թանգարան
«Էջմիածնի գանձեր» թանգարան
«Էջմիածնի գանձեր» թանգարանը գտնվում է Մայր տաճարի հարավ-արևելյան հատվածում: Այնտեղ ներկայացված են եզակի սուրբ մասունքներ: Բազմաթիվ գանձերից են Սուրբ Գեղարդը (տեղադրված արծաթե մասնատուփի մեջ), որը խոցել է Քրիստոսի կողը, Նոյան Տապանի մասունքները (որոնք 1698թ.-ին տեղադրվել են մասնատուփի մեջ), ինչպես նաև արվեստի այլ արժեքավոր նմուշներ: Պատմության համաձայն` Նոյան Տապանի մասունքները տրվել են Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետին 4-րդ դարում, քանի որ վերջինս ցանկանում էր բարձրանալ Արարատ լեռան գագաթը՝ Նոյան Տապանը գտնելու համար: Լեռը բարձրանալուն պես նա քուն է մտնում Բարձրյալի ազդեցության ներքո, Տիրոջ հրեշտակը Տապանի մասնատուփը դնում է նրա գլխի տակ, երազի մեջ հորդորում Սուրբ Հակոբին արթնանալ, վերցնել մասունքը և իջնել լեռան գագաթից: Բացի ցուցադրված մասունքներից, Սուրբ զոհասեղանի վերականգնման ընթացքում արված հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնադրված Բուն զոհասեղանի մնացորդները` թվագրված մ.թ. 301-303թթ.-ով: