23 մ բարձրությամբ Թռչկանը Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է: Այս բնության հրաշք համարվող հուշարձանի հարակից տարածքում բնակվում են տարատեսակ էնդեմիկ բույսեր, կենդանիներ ու թռչուններ, որոնցից մի մասն ընդգրկված է Կարմիր գրքում: Պատմական հուշարձանների սիրահարներին միանշանակ հետաքրքիր կլինի այցելել ջրվեժից ոչ հեռու գտնվող, 7-րդ դարում կառուցված Չիչխանավանք հնագույն սրբավայրը: