Ոսկեվազի գինու գործարան

Ոսկեվազի գինու գործարան

1932թ.-ին հիմնադրված «Ոսկեվազ» գինու գործարանն իր այցելուներին առաջարկում է համտեսել գինիների հիանալի և իսկապես ոգեշնչող տեսականի: Այս գինու գործարանն էլ ավելի առանձնահատուկ է դարձնում այն, որ այստեղ գինիներն արտադրվում են ինչպես գինեգործության ժամանակակից մեթոդներով, այնպես էլ 19-րդ դարում պատրաստված հինավուրց կարասներում (գինու հնեցման ավանդական տարրաներ): Շրջայցի ընթացքում կայցելեք գինու մառաններ, Ձեզ կծանոթացնեն գործարանի պատմությանը, ինչպես նաև կպատմեն գինու պատրաստման առանձնահատկությունների մասին:

Галерея