Սարդարապատի հուշահամալիրը, որը կառուցված է Արարատյան արևաշող դաշտավայրում, ալեգորիկ արտահայտչամիջոցներով ներկայացնում է 1918թ.-ին տեղի ունեցած հայ-թուրքական ճակատամարտը և փառաբանում հայ ժողովրդի փայլուն հաղթանակը: Համալիրի մուտքի առջև տեղադրված են հսկայածավալ թևավոր ցլերը, իսկ հինգ արծիվներով եզերված ճեմուղին տանում է դեպի հուշահամալիրի բաղկացուցիչ մաս կազմող Ազգագրական թանգարան, որտեղ ներկայացված են հայոց պատմությունը, մշակույթը, արհեստներն ու կենցաղը՝ սկսած նախնադարյան հասարակարգից մինչև մեր օրերը: