Ամրոցի անվանակոչման հետ կապված մի քանի վարկած կա: Համաձայն դրանցից մեկի՝ այն անվանել են Սմբատաբերդ՝ իր հիմնադիր Սյունաց իշխան Սմբատ Օրբելյանի պատվին: Ղևոնդ Ալիշանը կարծում էր, որ ամրոցը Սմբատաբերդ է կոչվել Սմբատ Ա Բագրատունու անունով: Մեկ այլ տեսակետով՝ Կապույտ բերդը, որը Ստեփանոս Օրբելյանի կողմից նշվել է որպես Վայոց Ձորի ամենաազդեցիկ ամրոցներից մեկը, նույնացվում է Սմբատաբերդի նկարագրության հետ