Ազատի ջրամբարը (ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա) գտնվում է Արարատի մարզում: Հանձնվել է շահագործման 1976թ.-ին՝ նպատակ ունենալով օգտագործվել Արարատյան դաշտի ոռոգման համար: Մակերեսը կազմում է 2.85 քառ. կմ, իսկ ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն խոր. մ: Ջրամբարը շրջապատված է լեռներով և արդեն քանի տարի է հիացնում է այցելուներին: Արևի/լուսնի՝ ամպերի համադրությամբ արտացոլանքը ջրի մեջ յուրահատուկ տպավորություն է գործում: