Հաղարծին վանք

Հաղարծինի վանքը գտնվում է Տավուշի մարզի անտառներում և ներկայացնում է բնության և ճարտարապետության աննկարագրելի խառնուրդ: Այն հիմնադրվել է 10-11-րդ դարերում, թեեւ նոր եկեղեցիներ են ավելացվել է 12-13-րդ դարերում: Այժմ այն բաղկացած է Սբ. Գրիգոր, Սուրբ Աստվածածին (Սուրբ Աստուածածին), Սբ. Ստեփանոս եկեղեցիներից ու այլ տնտեսական շենքերից: Սեղանատունը շնորհիվ իր հմուտ ճարտարապետական կազմի իրենից ներկայացնում է մեծ հետաքրքրություն: Հսկայական կաղնու ծառը, որն ունի գրեթե վանքի տարիքը, լրացնում է ամբողջ տեսարանը:

Պատկերասրահ