սկսած 0 ֏
Ամրագրել հիմա

Սևանա լիճ, Նորատուսի Խաչքարեր, Հայրավանք, Սևանավանք

0/5
Տևողությունը

6-7 ч

Տուրի տեսակը

Daily Tour

Մարդկանց քանակը

18 people

Լեզուներ

Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Նկարագրություն

Այս անհատական էքսկուրսիան ներառում է Սևանա լճի հարավային ափի երկայնքի տեսարժան վայրերի, ինչպես նաև թերակղզու այցելությունը: Հայկական ինքնության այցեքարտերից մեկն է խաչքարների մշակույթը, և առաջին կանգառը նախատեսված է Նորատուսի մոտ, որը համարվում է թանգարան բաց երկնքի տակ: Այստեղ հավաքված են խաչքարների հարյուրավոր բացառիկ նմուշներ, որոնցից առանձնանում են 13-14-րդ դարերի բավականին նուրբ աշխատանքները: Երթուղու հաջորդ կանգառը նախատեսված է 9-րդ դարի հուշարձաններին պատկանող Հայրավանքի մոտ: Իսկ էքսկուրսիայի զարդն է համարվում թերակղզու վրա գտնվող Սևանավանքը, որից բացվում է զարմանահրաշ մի տեսարան դեպի լիճը՝ երկնագույնի, զմրուխտի և կանաչի ներկապնակում: Ներկայումս այստեղ գործում է ճեմարան, որը սակայն հասարակական այցերի համար ոչ միշտ է բաց:

Երթուղի

Սևանա լիճ
Սևանա լիճ

Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:

Նորատուսի Խաչքարեր
 Նորատուսի Խաչքարեր

Խաչքարի արվեստը միջնադարյան հայ մշակույթի ամենայուրօրինակ դրսևորումն է: Նորատուսը, որ ճշմարտացիորեն համարվում է խաչքարերի անտառ ու բացօթյա թանգարան, իր հովանու ներքո է առել հարյուրավոր խաչքարեր, որոնցից հատկապես ուշագրավ են 13-14-րդ դդ.-ի հատուկ ասեղնագործ տեսակները: Սա այն եզակի տեղն է, ուր կարելի է բացահայտել խաչքարագործության զարգացումը` իր պատմական ընթացքի մեջ: Հայկական խաչքարի արվեստն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Հայրավանք
Հայրավանք

Հայրավանքի եկեղեցին (Այրիվան) կառուցված է Սևանա լճի ափին` մի բարձրադիր ժայռաբեկորի վրա: Եկեղեցու վերաբերյալ ճշգրիտ թվագրություն չի պահպանվել, սակայն, ըստ իր կառուցողական լուծումների, այն դասվում է 9-րդ դարի ճարտարապետական կոթողների շարքին: Այս գողտրիկ եկեղեցին կառուցված է կոպտատաշ քարերով և արտաքինից ունի պարզ տեսք:

Սևանավանք
Սևանավանք

Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:

Ներառված/Չներառված

  • Հարմարավետ մեքենա փորձառու վարորդով
  • Շշալցված ջուր
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում
  • WiFi տրանսպորտում
  • Սնունդ
  • Մասնագիտացված փորձառու զբոսավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել lunch box

Tour's Location

Հաճախ Տրվող Հարցեր

Ինչպիսի՞ն է գիդի իմացության մակարդակը:

Խմբի գիդը տուրի ընթացքում տալիս է լիարժեք տեղեկություն բոլոր վայրերի մասին, որոնք նախատեսված են երթուղով:

Ապահով եւ հարմարավե՞տ է արդյոք տուրը

Զբոսաշրջիկի ապահովության եւ հարմարավետության համար ընտրված են բարձրակարգ ավտոբուսներ, որոնք համալրված են օդափոխիչներով, հեռուստացույցերով, հարմարավետ բացվող նստարաններով եւ առաջին բուժօգնության պարագաներով: Հմուտ վարորդների շնորհիվ Ձեր ուշադրությունը ամբողջովին կկենտրոնանա վայրերի ուսումնասիրության վրա: Գիշերելու համար ընտրված են տվյալ քաղաքի լավագույն հյուրանոցները:

Հնարավո՞ր է արդյոք շեղում նշված երթուղուց:

Տուրը իրականացվում է բացառապես մշակված երթուղիով: Ամբողջ խմբի համաձայնության դեպքում կարող են լինել բացառություններ, եթե կա ցանկություն այցելել երթուղուն մոտ գտնվող վայրեր: Հակառակ դեպքում լրացուցիչ վճարի պարագայում հնարավոր է կազմակերպել ուղեւորություն որեւէ այլ վայր ուղեկցորդի հետ միասին:

Որտե՞ղ կարող եմ գնել հուշանվերներ:

Հուշանվերներ կարելի է ձեռք բերել Վերնիսաժում, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտ: Այստեղ վաճառվում են թե՛ ժամանակակից արվեստի գործեր, թե՛ հնաոճ իրեր: Դուք կարող եք գտնել հուշանվերների խանութներ Աբովյան և Թումանյան փողոցների վրա:

from 0 ֏

Լրացուցիչ ծառայություններ

Ընտրել ծառայության տեսակը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև