սկսած 48000 ֏
Ամրագրել հիմա

Գառնիի տաճար, Գեղարդ վանք

0/5
Տևողությունը

3-5часов

Տուրի տեսակը

Daily Tour

Մարդկանց քանակը

4 people

Լեզուներ

Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Նկարագրություն

Այս անհատական էքսկուրսիայի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք բացահայտելու Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից երկուսը: Առաջին կանգառը կլինի Արևի աստված Միհրին նվիրված Գառնու տաճարի մոտ, որը միակ հեթանոսական տաճարն է Հայաստանում: Հաջորդ կանգառի ժամանակ իր շքեղությամբ Ձեզ կհիացնի 13-րդ դարի մասամբ ժայռափոր Գեղարդ վանական համալիրը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Երթուղի

Գառնիի տաճար
Գառնիի տաճար

Եռանկյունաձև հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական և հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ.թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով և նվիրվել արևի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի և արքայական պալատների այլ ավերակներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:

Գեղարդ վանք
Գեղարդ վանք

Գառնիից 9 կմ հեռավորության վրա՝ Ազատ գետի ափին, գտնվում է 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները և վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, հետագայում ստացավ Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Ներառված/Չներառված

  • Հարմարավետ մեքենա փորձառու վարորդով
  • Շշալցված ջուր
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում
  • WiFi տրանսպորտում
  • Սնունդ
  • Մասնագիտացված փորձառու զբոսավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել lunch box

Durations

3-5 ժամ

Tour's Location

Հաճախ Տրվող Հարցեր

Насколько удобны и безопасны туры?
Какой уровень подготовленности у гидов тура?
Возможно ли отклонение от запланированного маршрута?
Куда можно сходить с детьми?
Открыты ли туристические достопримечательности в праздничные дни?
from 48000 ֏

Լրացուցիչ ծառայություններ

Ընտրել ծառայության տեսակը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև