սկսած 52000 ֏
Ամրագրել հիմա

Դիլիջան, Հաղարծնի վանք, Գոշավանք, Պարզ լիճ

0/5
Տևողությունը

8-9 ժ

Տուրի տեսակը

Daily Tour

Մարդկանց քանակը

4 people

Լեզուներ

Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Նկարագրություն

Այս անհատական ​​տուրը նախատեսված է 1-ից 4 անձի համար արժեքը 52000 դրամ: 4-ից 6 հոգի արժեքը 78000 դրամ։

Այս անհատական էքսկուրսիայի ժամանակ Դուք կուղևորվեք Դիլիջան, որը ստացել է «Հայկական Շվեյցարիա» անվանումը՝ իր հիասքանչ բնական անտառների շնորհիվ: Քաղաքը համարվում է Դիլիջանի ազգային պարկի մի մասը: Դուք կունենաք կանգառ 10-րդ դարի Հաղարծին վանքի մոտ, որը վերջերս է վերանորոգվել Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի կողմից՝ Շարժայի Շեյխի, ով հիացած էր վանքի այցով: Կայցելեք հիասքանչ Գոշավանքը՝ շրջապատված կանաչ անտառներով: Ծրագրի վերջում այցն է բնական կլիմայական փոփոխությունների արդյունքում ձևավորված Պարզ լիճ, որը հանդիսանում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկը:

Երթուղի

Դիլիջան
Դիլիջան

Դիլիջանը մարդկանց գրավում է իր անզուգական բնությամբ և մեղմ կլիմայով: Գտնվում է Աղստև գետի ափին և հայտնի է որպես առողջարանային քաղաք: Տաք արևը, անտառային թարմ օդը և հանքային ջուրը բուժական մեծ ազդեցություն են թողնում: Դիլիջանը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ կառույցներով:

Հաղարծնի վանք
Հաղարծնի վանք

Տավուշի մարզի սաղարթախիտ անտառներում գտնվող Հաղարծնի վանքը բնության և ճարտարապետության միաձուլման աննկարագրելի օրինակ է: Հիմնադրվելով 10-11-րդ դդ.-ում` վանքը համալրվում է նոր կառույցներով 12-13-րդ դդ.-ում: Այժմ այն բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս եկեղեցիներից ու հարակից այլ շինություններից: Ճարտարապետական հմուտ մտահղացմամբ առանձնապես աչքի է ընկնում վանական սեղանատունը: Ժամանակին այս ամենը համալրում էր բակում աճող ընկուզենին, որը գրեթե վանքի տարիքին էր: Ցավոք, ներկայումս մնացել է ծառի փչակի փոքր մասը միայն, որը, այդուհանդերձ, մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների մոտ: Մի բարի ավանդույթ կա այս ծառի հետ կապված, համաձայն որի, եթե մարդուն հաջողվում է երազանք պահելով զուգահեռ անցնել ծառի փչակի միջով, ապա մոտ ապագայում երազանքն իրականություն է դառնում:

Պարզ լիճ
Պարզ լիճ

Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում՝ Դիլիջան ազգային պարկում, ծովի մակարդակից 1334 մ բարձրության վրա: Լիճը ձևավորվել է բնական կլիմայական փոփոխությունների արդյունքում, այն հանդիսանում է թե զբոսաշրջիկների, թե տեղի բնակիչների սիրելի ուղղություններից մեկը: Այստեղ կարելի է ուսումնասիրել բույսերի հազվագյուտ բազմազանությունը, հաճելի օր անցկացնել ընկերների հետ միասին՝ լճի վրա նավով շրջայց կատարելով:

Գոշավանք
Գոշավանք

Գոշավանքը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից: Վանքային համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցական և աշխարհիկ կառույցներից: Այս խմբի զարդն է կազմում Սուրբ Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ տեղադրված մեծատաղանդ Պողոս վարպետի կողմից 1291թ.-ին կերտված անզուգական խաչքարը: Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության ամենահայտնի կենտրոններից մեկը Հայաստանում: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է որպես վարժարան, համալսարան, ուր ստեղծվել ու պահվել են բազմաթիվ ձեռագրեր:

Ներառված/Չներառված

  • Հարմարավետ մեքենա փորձառու վարորդով
  • Սնունդ
  • Մասնագիտացված փորձառու զբոսավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել լուսանկարչի ծառայություններ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել խաղավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել lunch box

Durations

Ամբողջ օր (7+ ժամ)

Tour's Location

Հաճախ Տրվող Հարցեր

Ապահով եւ հարմարավե՞տ է արդյոք տուրը

Զբոսաշրջիկի ապահովության եւ հարմարավետության համար ընտրված են բարձրակարգ ավտոբուսներ, որոնք համալրված են օդափոխիչներով, հեռուստացույցերով, հարմարավետ բացվող նստարաններով եւ առաջին բուժօգնության պարագաներով: Հմուտ վարորդների շնորհիվ Ձեր ուշադրությունը ամբողջովին կկենտրոնանա վայրերի ուսումնասիրության վրա: Գիշերելու համար ընտրված են տվյալ քաղաքի լավագույն հյուրանոցները:

Ինչպիսի՞ն է գիդի իմացության մակարդակը:

Խմբի գիդը տուրի ընթացքում տալիս է լիարժեք տեղեկություն բոլոր վայրերի մասին, որոնք նախատեսված են երթուղով:

Հնարավո՞ր է արդյոք շեղում նշված երթուղուց:

Տուրը իրականացվում է բացառապես մշակված երթուղիով: Ամբողջ խմբի համաձայնության դեպքում կարող են լինել բացառություններ, եթե կա ցանկություն այցելել երթուղուն մոտ գտնվող վայրեր: Հակառակ դեպքում լրացուցիչ վճարի պարագայում հնարավոր է կազմակերպել ուղեւորություն որեւէ այլ վայր ուղեկցորդի հետ միասին:

Որտե՞ղ կարող եմ գնել հուշանվերներ:

Հուշանվերներ կարելի է ձեռք բերել Վերնիսաժում, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտ: Այստեղ վաճառվում են թե՛ ժամանակակից արվեստի գործեր, թե՛ հնաոճ իրեր: Դուք կարող եք գտնել հուշանվերների խանութներ Աբովյան և Թումանյան փողոցների վրա:

from 52000 ֏

Լրացուցիչ ծառայություններ

Ընտրել ծառայության տեսակը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև