from 0 review
5-6 ժ
Daily Tour
4 people
Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն
Երևան քաղաքով հրաշալի էքսկուրսիա է՝ ամենահայտնի թանգարանների այցելությամբ: Սկզբում կտեսնեք Արին Բերդ բլրի վրա գտնվող Էրեունի ամրոցըբ (այժմյան Երևանի պատմությունը սկսվում է հենց այստեղից), որը կառուցվել է մ.թ.ա. 782թ.-ին ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: Պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները ցուցադրվում են բլրի ստորոտին գտնվող թանգարանում: Հաջորդը այցն է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Հուշահամալիրը վեր է խոյանում նույնանուն բլրի բարձունքին: Հայոց Ցեղասպանության թանգարանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բաղկացուցիչ մասն է կազմում: Այնտեղ ներկայացված են ցեղասպանության ականատեսների կողմից արված բազմաթիվ լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր, վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև փաստաթղթերի բնօրինակներ՝ տրամադրված միջազգային այն կազմակերպությունների և երկրների խորհրդարանների կողմից, որոնցում դատապարտվում է ցեղասպանությունը:
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների: Երևանով զբոսանքը քաղաքի մշակույթը, պատմությունը և տեղական խոհանոցը ճանաչելու լավագույն միջոցն է: Հանրապետության հրապարակը Երևանի զարմանահրաշ տեսարժան վայրերից մեկն է. սկսած մայիս ամսվա սկզբից մինչև աշնան կեսերն այստեղ տարբեր ժանրերի գեղեցիկ մեղեդիներով ուղեկցվող երգող-պարող շատրվանների ֆանտաստիկ շոու է անցկացվում: Բաց չթողնեք Երևանի մեկ այլ հայտնի տեսարժան վայրը՝ Կասկադ համալիրը, որտեղի դիտակետից դեպի քաղաք բացվում է չքնաղ տեսարան, որը կարող եք լավագույնս վայելել գիշերը, երբ քաղաքը գեղեցիկ լուսավորում է ստանում:
Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ.թ.ա. 782թ.-ին ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: 19-20-րդ դդ.-ի պեղումների ընթացքում հայտնաբերվեց այն սեպագիր արձանագրությունը, ըստ որի այժմյան Երևանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Բլրի գագաթին գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են այդ հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին: Բլրի ստորոտին է գտնվում թանգարանը, որը ցուցադրում է պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները:
Ծիծեռնակաբերդի բլրի բարձունքին վեր է խոյանում 1915թ.-ի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը: Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, բազմաթիվ հայեր Հայաստանից, սփյուռքից, ինչպես նաև արտերկրից հավաքվում են այստեղ` լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում 44 մ բարձրությամբ վեր խոյացող կոթողը` որպես հայ ժողովրդի վերածննդի ու խաղաղության խորհրդանիշ և դամբարանը` զոհերի հիշատակը խորհրդանշող անմար կրակով:
Հայոց Ցեղասպանության թանգարանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բաղկացուցիչ մասն է կազմում: Այնտեղ ներկայացված են ցեղասպանության ականատեսների կողմից արված բազմաթիվ լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր, վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև փաստաթղթերի բնօրինակներ՝ տրամադրված միջազգային այն կազմակերպությունների և երկրների խորհրդարանների կողմից, որոնցում դատապարտվում է ցեղասպանությունը:
Զբոսաշրջիկի ապահովության եւ հարմարավետության համար ընտրված են բարձրակարգ ավտոբուսներ, որոնք համալրված են օդափոխիչներով, հեռուստացույցերով, հարմարավետ բացվող նստարաններով եւ առաջին բուժօգնության պարագաներով: Հմուտ վարորդների շնորհիվ Ձեր ուշադրությունը ամբողջովին կկենտրոնանա վայրերի ուսումնասիրության վրա: Գիշերելու համար ընտրված են տվյալ քաղաքի լավագույն հյուրանոցները:
Խմբի գիդը տուրի ընթացքում տալիս է լիարժեք տեղեկություն բոլոր վայրերի մասին, որոնք նախատեսված են երթուղով:
Տուրը իրականացվում է բացառապես մշակված երթուղիով: Ամբողջ խմբի համաձայնության դեպքում կարող են լինել բացառություններ, եթե կա ցանկություն այցելել երթուղուն մոտ գտնվող վայրեր: Հակառակ դեպքում լրացուցիչ վճարի պարագայում հնարավոր է կազմակերպել ուղեւորություն որեւէ այլ վայր ուղեկցորդի հետ միասին:
Հուշանվերներ կարելի է ձեռք բերել Վերնիսաժում, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտ: Այստեղ վաճառվում են թե՛ ժամանակակից արվեստի գործեր, թե՛ հնաոճ իրեր: Դուք կարող եք գտնել հուշանվերների խանութներ Աբովյան և Թումանյան փողոցների վրա: