սկսած 130000 ֏
Ամրագրել հիմա

Խոր Վիրապ, Հին Արենի գինու գործարան, Նորավանք, Տաթև, Տաթևի ճոպանուղի, Գորիս (գիշերակաց), Քարահունջի աստղադիտարան, Շաքիի ջրվեժ, Օրբելյան քարավանատուն, Սևանա լիճ, Սևանավանք, Երևան

0/5
Տևողությունը

2 օր / 1 գիշեր

Տուրի տեսակը

Daily Tour

Մարդկանց քանակը

4 people

Լեզուներ

Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Նկարագրություն

Այս անհատական ​​տուրը նախատեսված է 1-ից 4 անձի համար արժեքը 130000 դրամ: 4-ից 6 հոգի արժեքը 190000 դրամ։

Այս երկօրյա էքսկուրսիան կտանի Ձեզ Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ և հին առևտրային ուղիներով: Առաջին օրվա համար նախատեսված են այցեր դեպի մի շարք տեսարժան վայրեր, որոնք գտնվում են ներդաշնակ բնության գրկում և պարզապես ապշեցնում են իրենց ճարտարապետությամբ: Կսկսենք Բիբլիական Արարատ լեռան տեսարանին ծավալվող Խոր Վիրապ վանքի այցից, այնուհետև կտեսնեք Նորավանքը՝ յուրահատուկ երկարկանի վանքը Հայաստանում, որն իր նրբերագներով սքանչելիորեն հակադրվում է աղյուսակարմիր ժայռերին: Հաջորդիվ ժամանակին գիտական և քաղաքական նշանակություն ունեցող, Որոտանի կիրճի մոտ գտնվող Տաթևի վանք այցն է: Նախատեսված է թռիչք աշխարհի ամենաերկար առանց կանգառների «Տաթևեր» ճոպանուղով, ինչպես նաև համտես «Հին Արենի» գինու գործարանում: Գորիսում գիշերակացից հետո առաջին կանգառը կլինի հնագույն աստղադիտարանի՝ Քարահունջի մոտ Էքսկուրսիայի վերջում Դուք կունենաք կանգառ Սևանա լճի թերակղզու մոտ, որտեղ գտնվում է Սևանավանքը: Երկու օրվա էքսկուրսիաները երկար են և հագեցած, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում դրանք սկսել վաղ առավոտյան:

Երթուղի

Օր 1 Խոր Վիրապի վանք
Օր 1 Խոր Վիրապի վանք

Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:

Հին Արենի գինու գործարան
Հին Արենի գինու գործարան

Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: «Հին Արենի» գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: «Հին Արենի» գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:

Նորավանք
Նորավանք

Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված Նորավանքը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Այն բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր ձևի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցուց:

Տաթևի վանք
Տաթևի վանք

Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթևի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգևոր կենտրոն լինելուց, Տաթևը նաև Սյունյաց թագավորության քաղաքական կարևոր հենակետն էր: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը և անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին ծառայում վանական համալիրի տարածքում եղած բազմաթիվ գաղտնուղիները:

Տաթևեր ճոպանուղի
Տաթևեր ճոպանուղի

2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթևի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթևի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղու բացումը: Ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի և փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով, հիմնված է 2 տերմինալների միջև տեղակայված 3 աշտարակների վրա: Տերմինալներից մեկը գտնվում է Հալիձոր գյուղին նայող բլրի վրա, իսկ մյուսը` Տաթևի վանքի մոտ` դեպի համանուն գյուղը տանող ճանապարհին:

Գորիս
Գորիս

Սյունիքի մարզի գլխավոր քաղաքներից մեկը Գորիսն է: Այս այգի-քաղաքը, չնայած տեղանքի խիստ թեքվածությանը և ձորակներով կտրտված լինելուն, ունի շատ օրինակելի հատակագիծ: Քաղաքը շրջապատված է կանաչապատ ու անտառածածկ լեռներով, որոնց կողքին դեպի երկինք են խոյանում յուրօրինակ բրգաձև ժայռերը: Շնորհիվ իր բնության յուրահատկության` Գորիսը համարվում է «Զանգեզուրի գեղեցկուհին»:

Օր 2 Քարահունջ (Զորաց քարեր) աստղադիտարան
Օր 2 Քարահունջ (Զորաց քարեր) աստղադիտարան

Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ Քարահունջը (Զորաց Քարեր) հանդիսանում է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը՝ թվագրվելով մ.թ.ա. 6-5-րդ հազարամյակներով: Զարմանալիորեն ճշգրիտ դասավորված հսկայական քարերից շատերն ունեն անցքեր, որոնք օգտագործվել են աստղային դիտարկումների համար: Քարահունջից ոչ շատ հեռու հայտնաբերված ժայռապատկերներն ապացուցում են, որ նախնադարյան մարդը Հայաստանում քաջատեղյակ էր աստղագիտությունից:

Օրբելյանների քարավանատուն (Սելիմ)
Օրբելյանների քարավանատուն (Սելիմ)

Գեղարքունիքի մարզը Վայոց Ձորի հետ կապող Սելիմի լեռնանցքը դարեր շարունակ ծառայել է որպես կարևոր առևտրային ճանապարհ. այստեղով էին անցնում մեծաքանակ բեռներ տեղափոխող ուղտերի քարավանները: Երկար ճանապարհ կտրած առևտրականներին ու ուղտերին իհարկե նաև հանգստի ժամեր էին անհրաժեշտ, և այդ էր պատճառը, որ 1332թ.-ին իշխան Չեսար Օրբելյանը այստեղ՝ Սելիմի լեռնանցքի երկարուձիգ, ոլոր-մոլոր ճանապարհի վրա, կառուցում է քարավանատուն: Սա մի եռանավ կառույց է, որը լուսավորվում է միայն երդիկներից, քանի որ, ելնելով ապահովության նկատառումներից, սրահը չունի ոչ մի պատուհան: Այդ խորհրդավոր մթության մեջ թվում է, թե դեռ լսվում են առևտրականների աղմկոտ խոսակցության արձագանքները...

Սևանա լիճ
Սևանա լիճ

Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:

Սևանավանք
Սևանավանք

Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:

Երևան
Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների:

Ներառված/Չներառված

  • Հարմարավետ մեքենա փորձառու վարորդով
  • Շշալցված ջուր
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում
  • WiFi տրանսպորտում
  • Սնունդ
  • Մասնագիտացված փորձառու զբոսավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել lunch box
  • հյուրանոց [մենք կարող ենք օգնել ձեզ ընտրել հյուրանոց]

Durations

Բազմօրյա

Tour's Location

from 130000 ֏

Լրացուցիչ ծառայություններ

Ընտրել ծառայության տեսակը