from 0 review
4-5 ժ
Daily Tour
6 people
Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն
Ծաղկաձորը, լինելով ձմեռային հանգստավայր, պատրաստ է հյուրեր ընդունել տարվա ցանկացած եղանակի: Այս անհատական էքսկուրսիայի շրջանակներում յուրաքանչյուրը կգտնի իր ճաշակով հետաքրքրություն: Կեչառիս վանական համալիրի դռները բաց են պատմությունն ու ճարտարապետությունը գնահատող բոլոր մարդկանց համար: Բնության սիրահարները կարող են ճոպանուղով հասնել Թեղենիս լեռան ստորոտ, որտեղ ամբողջանում է տարածաշրջանի լեռնաշղթաների պատկերը: Իսկ ակտիվ հանգիստ նախընտրողները կարող են փորձել զիփլայնով թռիչքը:
Ծաղկաձոր քաղաքը (թարգմանաբար՝ ծաղիկների ձոր) համարվում է Հայաստանի ամենահայտնի և հյուրընկալ վայրերից մեկը՝ այն փոքրիկ անկյուններից, որտեղ բնության գեղեցկությունը դրսևորվում է իր ամբողջ բազմազանությամբ:
Ծաղկաձորը գտնվում է Կոտայքի մարզում՝ Երևանից 60 կմ դեպի հյուսիս՝ Թեղենիս սարի արևմտյան լանջին՝ շրջապատված բազմերանգ անտառներով ու ալպիական մարգագետիններով:
Կեչառիսը գտնվում է Ծաղկաձորի հյուսիս-արևմտյան մասում: Կառուցվել է 11-13-րդ դդ.-ում: Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, ինչպես նաև միջնադարյան քաղաքական գործիչ, վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու այժմ արդեն կիսավեր դամբարանից:
Հայաստանի հայտնի հանգստավայր Ծաղկաձորում է գտնվում բազկաթոռային ճոպանուղին՝ իր 5 կայաններով և տասնյակից ավելի սահուղիներով: Ճոպանուղին տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ բարձրության վրա, գործում է՝ սկսած 1967թ.-ից: 2819 մ բարձրությունից, ուր արագընթաց ճոպանուղին հասնում է 32 րոպեում, պարզ եղանակային պայմաններում հնարավոր է դառնում վայելել դեպի Արարատ բացվող անկրկնելի տեսարանը: 2004թ.-ին նախկին ճոպանուղին փոխարինվել է նորով, ձեռք բերել ժամանակակից տեսք, իսկ 2017թ.-ին, խոշոր ներդրումների շնորհիվ, այն ամբողջապես վերանորոգվել է: Ներկայումս ճոպանուղին գտնվում է տեխնիկապես անթերի վիճակում՝ զբոսաշրջիկների ակտիվ և ապահով հանգիստը երաշխավորված է:
Զբոսաշրջիկի ապահովության եւ հարմարավետության համար ընտրված են բարձրակարգ ավտոբուսներ, որոնք համալրված են օդափոխիչներով, հեռուստացույցերով, հարմարավետ բացվող նստարաններով եւ առաջին բուժօգնության պարագաներով: Հմուտ վարորդների շնորհիվ Ձեր ուշադրությունը ամբողջովին կկենտրոնանա վայրերի ուսումնասիրության վրա: Գիշերելու համար ընտրված են տվյալ քաղաքի լավագույն հյուրանոցները:
Խմբի գիդը տուրի ընթացքում տալիս է լիարժեք տեղեկություն բոլոր վայրերի մասին, որոնք նախատեսված են երթուղով:
Տուրը իրականացվում է բացառապես մշակված երթուղիով: Ամբողջ խմբի համաձայնության դեպքում կարող են լինել բացառություններ, եթե կա ցանկություն այցելել երթուղուն մոտ գտնվող վայրեր: Հակառակ դեպքում լրացուցիչ վճարի պարագայում հնարավոր է կազմակերպել ուղեւորություն որեւէ այլ վայր ուղեկցորդի հետ միասին:
Հուշանվերներ կարելի է ձեռք բերել Վերնիսաժում, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտ: Այստեղ վաճառվում են թե՛ ժամանակակից արվեստի գործեր, թե՛ հնաոճ իրեր: Դուք կարող եք գտնել հուշանվերների խանութներ Աբովյան և Թումանյան փողոցների վրա: