from 0 review
2-3 ժ
Daily Tour
18 people
Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն
Առաջարկում ենք Հայաստանով ճամփորդությունը սկսել հանրապետության սրտի՝ Երևան քաղաքի հետաքրքրաշարժ շրջայցով: Ձեզ է սպասում մայրաքաղաքի հազարամյա պատմությունը՝ ճարտարապետական հուշարձանների (ինչպիսիք են Օպերայի շենքը, Կասկադ համալիրը, Ազգային Ժողովի շենքը, Հանրապետության Հրապարակը), և կենտրոնական փողոցների այցելության հետ մեկտեղ (Աբովյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաները, Հյուսիսային Պողոտան): Իսկ Կասկադի բարձունքում գտնվող դիտակետից Ձեր առջև կբացվի ողջ քաղաքի տեսարանը Create Studio վարպետության դաս մոմերի վրա նկարչություն մոմերի վրա Նկարչություն կերամիկայի վրա տիկնիկներ պատրաստելու համար
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների: Երևանով զբոսանքը քաղաքի մշակույթը, պատմությունը և տեղական խոհանոցը ճանաչելու լավագույն միջոցն է: Հանրապետության հրապարակը Երևանի զարմանահրաշ տեսարժան վայրերից մեկն է. սկսած մայիս ամսվա սկզբից մինչև աշնան կեսերն այստեղ տարբեր ժանրերի գեղեցիկ մեղեդիներով ուղեկցվող երգող-պարող շատրվանների ֆանտաստիկ շոու է անցկացվում: Բաց չթողնեք Երևանի մեկ այլ հայտնի տեսարժան վայրը՝ Կասկադ համալիրը, որտեղի դիտակետից դեպի քաղաք բացվում է չքնաղ տեսարան, որը կարող եք լավագույնս վայելել գիշերը, երբ քաղաքը գեղեցիկ լուսավորում է ստանում:
Զբոսաշրջիկի ապահովության եւ հարմարավետության համար ընտրված են բարձրակարգ ավտոբուսներ, որոնք համալրված են օդափոխիչներով, հեռուստացույցերով, հարմարավետ բացվող նստարաններով եւ առաջին բուժօգնության պարագաներով: Հմուտ վարորդների շնորհիվ Ձեր ուշադրությունը ամբողջովին կկենտրոնանա վայրերի ուսումնասիրության վրա: Գիշերելու համար ընտրված են տվյալ քաղաքի լավագույն հյուրանոցները:
Խմբի գիդը տուրի ընթացքում տալիս է լիարժեք տեղեկություն բոլոր վայրերի մասին, որոնք նախատեսված են երթուղով:
Տուրը իրականացվում է բացառապես մշակված երթուղիով: Ամբողջ խմբի համաձայնության դեպքում կարող են լինել բացառություններ, եթե կա ցանկություն այցելել երթուղուն մոտ գտնվող վայրեր: Հակառակ դեպքում լրացուցիչ վճարի պարագայում հնարավոր է կազմակերպել ուղեւորություն որեւէ այլ վայր ուղեկցորդի հետ միասին:
Հուշանվերներ կարելի է ձեռք բերել Վերնիսաժում, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտ: Այստեղ վաճառվում են թե՛ ժամանակակից արվեստի գործեր, թե՛ հնաոճ իրեր: Դուք կարող եք գտնել հուշանվերների խանութներ Աբովյան և Թումանյան փողոցների վրա: