սկսած 24800 ֏
Ամրագրել հիմա

Սարդարապատի հուշահամալիր և թանգարան

0/5
Տևողությունը

4-5 ժ

Տուրի տեսակը

Daily Tour

Մարդկանց քանակը

4 people

Լեզուներ

Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Նկարագրություն

данный индивидуальный тур проводится от 1 до 4 человек 24800 драм. от 4 до 6 человек 37200 драм.

Հայաստանի պատմության նշանավոր էջերից մեկն է համարվում 1918թ.-ի Սարդարապատի ճակատամարտը, որի ընթացքում հայ մարտիկները հաղթանակ են տարել մի քանի անգամ թվային առավելություն ունեցող թուրքական բանակի հանդեպ: Այս կարևոր հաղթանակի հիշատակին կառուցվել է հուշահամալիր, որտեղ իր դռներն են բացում ազգագրության և պատմության թանգարանները:

Երթուղի

Սարդարապատի հուշահամալիր և թանգարան
Սարդարապատի հուշահամալիր և թանգարան

Սարդարապատի հուշահամալիրը, որը կառուցված է Արարատյան արևաշող դաշտավայրում, ալեգորիկ արտահայտչամիջոցներով ներկայացնում է 1918թ.-ին տեղի ունեցած հայ-թուրքական ճակատամարտը և փառաբանում հայ ժողովրդի փայլուն հաղթանակը: Համալիրի մուտքի առջև տեղադրված են հսկայածավալ թևավոր ցլերը, իսկ հինգ արծիվներով եզերված ճեմուղին տանում է դեպի հուշահամալիրի բաղկացուցիչ մաս կազմող Ազգագրական թանգարան, որտեղ ներկայացված են հայոց պատմությունը, մշակույթը, արհեստներն ու կենցաղը՝ սկսած նախնադարյան հասարակարգից մինչև մեր օրերը:

Ներառված/Չներառված

  • Հարմարավետ մեքենա փորձառու վարորդով
  • Շշալցված ջուր
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում
  • WiFi տրանսպորտում
  • Սնունդ
  • Մասնագիտացված փորձառու զբոսավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել lunch box

Durations

Ամբողջ օր (7+ ժամ)

Tour's Location

Հաճախ Տրվող Հարցեր

Ապահով եւ հարմարավե՞տ է արդյոք տուրը:

Զբոսաշրջիկի ապահովության եւ հարմարավետության համար ընտրված են բարձրակարգ ավտոբուսներ, որոնք համալրված են օդափոխիչներով, հեռուստացույցերով, հարմարավետ բացվող նստարաններով եւ առաջին բուժօգնության պարագաներով: Հմուտ վարորդների շնորհիվ Ձեր ուշադրությունը ամբողջովին կկենտրոնանա վայրերի ուսումնասիրության վրա: Գիշերելու համար ընտրված են տվյալ քաղաքի լավագույն հյուրանոցները:

Ինչպիսի՞ն է գիդի իմացության մակարդակը:

Խմբի գիդը տուրի ընթացքում տալիս է լիարժեք տեղեկություն բոլոր վայրերի մասին, որոնք նախատեսված են երթուղով:

Հնարավո՞ր է արդյոք շեղում նշված երթուղուց:

Տուրը իրականացվում է բացառապես մշակված երթուղիով: Ամբողջ խմբի համաձայնության դեպքում կարող են լինել բացառություններ, եթե կա ցանկություն այցելել երթուղուն մոտ գտնվող վայրեր: Հակառակ դեպքում լրացուցիչ վճարի պարագայում հնարավոր է կազմակերպել ուղեւորություն որեւէ այլ վայր ուղեկցորդի հետ միասին:

Որտե՞ղ կարող եմ գնել հուշանվերներ:

Հուշանվերներ կարելի է ձեռք բերել Վերնիսաժում, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտ: Այստեղ վաճառվում են թե՛ ժամանակակից արվեստի գործեր, թե՛ հնաոճ իրեր: Դուք կարող եք գտնել հուշանվերների խանութներ Աբովյան և Թումանյան փողոցների վրա:

Որքանո՞վ է հետաքրքիր Հայաստանը արկածային տուրերի համար:

Արկածախնդիր, համարձակ և էքստրիմի սիրահար մարդկանց համար մենք առաջարկում ենք տուրիստական փաթեթներ, որոնք ներառում են արկածային տուրեր Հայաստանում: Հայաստանը ունի նպաստավոր պայմաններ արկածային տուրեր կազմակերպելու համար: Բնական ռեսուրսների համահունչ համադրությունը մշակութային և պատմական վայրերի հետ մեր արկածային երկիրն ավելի հարմար է դարձնում շրջագայությունը այն զբոսաշրջիկների համար, ովքեր գնահատում են բնությունը և ակտիվ ճանապարհորդության կողմնակից են: Ձեռք բերելով մեր տուրիստական փաթեթները հնարավորություն կունենաք մասնակցելու հետաքրքրիր և անմոռանալի արկածային տուրերին, որոնք ներառում են քայլարշավներ, լեռների մագլցումներ, այցելություններ քարանձավներ, ջիպ տուրեր և այլն: Սա հիանալի հնարավորություն է Ձեր՝ Հայաստան այցելությունը առավել հիշարժան դարձնելու համար:

from 24800 ֏

Լրացուցիչ ծառայություններ

Ընտրել ծառայության տեսակը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև