սկսած 24000 ֏
Ամրագրել հիմա

Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներ, Էջմիածնի Մայր Տաճար, «Էջմիածնի գանձեր» թանգարան, Զվարթնոցի տաճար

0/5
Տևողությունը

4-5 ч

Տուրի տեսակը

Daily Tour

Մարդկանց քանակը

4 people

Լեզուներ

Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Նկարագրություն

Այս անհատական ​​տուրը նախատեսված է 1-ից 4 անձի համար արժեքը 24000 դրամ: 4-ից 6 հոգի արժեքը 36000դր.

Այս անհատական էքսկուրսիայի ընթացքում Ձեզ հնարավորություն կընձեռվի այցելել Հայաստանի հոգևոր կենտրոնը՝ Էջմիածինը, որի տեսարժան վայրերն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Առաջին կանգառները կլինեն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիների մոտ՝ կառուցված քրիստոնյա նահատակների պատվին, որոնք փախել են Հռոմից՝ մայրապետ Գայանեի գլխավորությամբ: Հաջորդիվ գլխավոր կանգառն է Էջմիածնի Մայր տաճարի մոտ, որը հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը և առաջին քրիստոնեական տաճարն աշխարհում: Ներկայումս տաճարը վերակառուցման փուլում է, և, ցավոք, այն կարող եք տեսնել միայն դրսից: Մայր տաճարից ոչ հեռու իր դռներն է բացում «Էջմիածնի գանձեր» զարմանահրաշ թանգարանը: Էքսկուրսիայի վերջում կայցելեք 7-րդ դարում կառուցված Զվարթնոց տաճարը, որն իր ժամանակի ամենաբարձր կառույցներից է եղել:

Երթուղի

Սբ. Հռիփսիմե եկեղեցի
Սբ. Հռիփսիմե եկեղեցի

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Էջմիածին քաղաքի յուրահատուկ տեսարժան կառույցներից է: Այն Հայաստանի կենտրոնագմբեթ խաչաձև տիպի եկեղեցիների զարգացած ու կատարելագործված օրինակն է: Եկեղեցին աչքի է ընկնում իր ճարտարապետական ձևերի պարզությամբ ու վեհությամբ: Ավանդատանը թաղված է քրիստոնյա նահատակ Հռիփսիմե կույսը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Սբ. Գայանե եկեղեցի
Սբ. Գայանե եկեղեցի

Մայր տաճարից ոչ շատ հեռու, Արարատի ճերմակափայլ գագաթների տեսարանին գծագրվում է Սուրբ Գայանե եկեղեցու գմբեթը: Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին: Ըստ ավանդության՝ այն կառուցվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար նահատակված Գայանե կույսի գերեզմանի վրա: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Էջմիածնի Մայր Տաճար
Էջմիածնի Մայր Տաճար

Երևանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին, այն աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր մատնանշել է Գրիգոր Լուսավորչին երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր տաճարի հարակից տարածքում են գտնվում կաթողիկոսի նստավայրն ու հոգևոր ճեմարանը: 2018թ.-ից սկսած՝ այստեղ վերականգնողական աշխատանքներ են տարվում, այդ իսկ պատճառով Մայր տաճարն այս պահին հնարավոր է տեսնել միայն դրսից: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Էջմիածնի գանձեր» թանգարան
Էջմիածնի գանձեր» թանգարան

«Էջմիածնի գանձեր» թանգարանը գտնվում է Մայր տաճարի հարավ-արևելյան հատվածում: Այնտեղ ներկայացված են եզակի սուրբ մասունքներ: Բազմաթիվ գանձերից են Սուրբ Գեղարդը (տեղադրված արծաթե մասնատուփի մեջ), որը խոցել է Քրիստոսի կողը, Նոյան Տապանի մասունքները (որոնք 1698թ.-ին տեղադրվել են մասնատուփի մեջ), ինչպես նաև արվեստի այլ արժեքավոր նմուշներ: Պատմության համաձայն` Նոյան Տապանի մասունքները տրվել են Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետին 4-րդ դարում, քանի որ վերջինս ցանկանում էր բարձրանալ Արարատ լեռան գագաթը՝ Նոյան Տապանը գտնելու համար: Լեռը բարձրանալուն պես նա քուն է մտնում Բարձրյալի ազդեցության ներքո, Տիրոջ հրեշտակը Տապանի մասնատուփը դնում է նրա գլխի տակ, երազի մեջ հորդորում Սուրբ Հակոբին արթնանալ, վերցնել մասունքը և իջնել լեռան գագաթից: Բացի ցուցադրված մասունքներից, Սուրբ զոհասեղանի վերականգնման ընթացքում արված հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնադրված Բուն զոհասեղանի մնացորդները` թվագրված մ.թ. 301-303թթ.-ով:

Զվարթնոցի տաճար
Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի անձեռակերտ տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության և խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը, կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա, 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի վերականգնման մոդելը, շատ քչերն այն ընդունեցին, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Փարիզի Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակներից մեկն ապացուցեց ճարտարապետի կողմից առաջարկված տարբերակը` բարձրաքանդակը պատկերում է Զվարթնոցը` Նոյան տապանի հետ միասին, և այն ճիշտ Թորամանյանի մոդելի տեսքն ունի: Մշակութային վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Durations

3-5 ժամ
5-7 ժամ

Tour's Location

Հաճախ Տրվող Հարցեր

Насколько удобны и безопасны туры?
Какой уровень подготовленности у гидов тура?
Возможно ли отклонение от запланированного маршрута?
Где можно приобрести сувениры?
Насколько Армения интересна для приключенческих туров?
Куда можно сходить с детьми?
Открыты ли туристические достопримечательности в праздничные дни?
from 24000 ֏

Լրացուցիչ ծառայություններ

Ընտրել ծառայության տեսակը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև