սկսած 48000 ֏
Ամրագրել հիմա

Գառնիի տաճար, Գեղարդ վանք, Ծաղկաձորի ճոպանուղի, Կեչառիս վանք

Հայաստան, Կոտայքի մարզ, Գառնիի տաճար, Գեղարդ վանք, Ծաղկաձորի ճոպանուղի, Կեչառիս վանական համալիր
0/5
Տևողությունը

7-8 ժամ

Տուրի տեսակը

Specific Tour

Մարդկանց քանակը

4 people

Լեզուներ

Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Նկարագրություն

Այս անհատական ​​տուրը նախատեսված է 1-ից 4 անձի համար արժեքը 48000 դրամ: 4-ից 6 հոգի գինը 73000.

Այս անհատական էքսկուրսիան, որում համադրվում են միանգամից 2 ուղղություն, հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր պլանավորել են կարճատև ճամփորդություն դեպի Հայաստան:
Առաջին կանգառը նախատեսված է Գառնու հեթանոսական տաճարից, որը հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանն է Հայաստանում, իսկ տաճարից 20 րոպե հեռավորության վրա գտնվող հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի նմուշ 13-րդ դարի կիսով չափ ժայռափոր Գեղարդ վանական համալիրը, ներառված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, կզարմացնի Ձեզ իր շքեղությամբ:Ծաղկաձորի ուղևորության ժամանակ նախատեսված է Կեչառիս վանական համալիրը, որը կառուցվել է 11-13-րդ դարերում և ճոպանուղու այցելությունը։

Երթուղի

Գառնիի տաճար
 Գառնիի տաճար

Եռանկյունաձեւ հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական եւ հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ. թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով եւ նվիրվել է արեւի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր էլ տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի եւ արքայական պալտների այլ ավերակները, ինչպես նաեւ մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:

Գեղարդ վանք
Գեղարդ վանք

Գառնիից 9 կմ հեռավորության վրա, Ազատ գետի ափին է գտնվում 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները եւ վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, իսկ հետագայում ստանում է Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով ըստ ավանդության հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով եւ բարձրարվեստ խաչքարերով:

Ծաղկաձորի ճոպանուղի
Ծաղկաձորի ճոպանուղի

Հայաստանի հայտնի հանգստավայր Ծաղկաձորում է գտնվում բազկաթոռային ճոպանուղին՝ իր 5 կայաններով և տասնյակից ավելի սահուղիներով: Ճոպանուղին տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ բարձրության վրա, գործում է՝ սկսած 1967թ.-ից: 2819 մ բարձրությունից, ուր արագընթաց ճոպանուղին հասնում է 32 րոպեում, պարզ եղանակային պայմաններում հնարավոր է դառնում վայելել դեպի Արարատ բացվող անկրկնելի տեսարանը: 2004թ.-ին նախկին ճոպանուղին փոխարինվել է նորով, ձեռք բերել ժամանակակից տեսք, իսկ 2017թ.-ին, խոշոր ներդրումների շնորհիվ, այն ամբողջապես վերանորոգվել է: Ներկայումս ճոպանուղին գտնվում է տեխնիկապես անթերի վիճակում՝ զբոսաշրջիկների ակտիվ և ապահով հանգիստը երաշխավորված է:

Կեչառիս վանք
Կեչառիս վանք

Ծաղկաձոր առողջարանային քաղաքը այցելուներին զարմացնում է ոչ միայն շքեղ բությամբ, ժամանակակից մարզահամալիրների և նորավոճ հյուրանոցների և ռեստորանների առկայությամբ, այլ նաև ճարտարապետական տեսարժան վայրերով, որոնցից մեկը Կեչառիս վանքն է: Այն միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն է։ Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որից գլխավորը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 1033 թվականին Գրիգոր Մագիստրոսի կողմից, որի մասին վկայում է հարավային մուտքի վերևի արձանագրությունը։1998-2001 թվականներին ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով Կեչառիսի վանքն ամբողջովին վերականգնվել է։

Ներառված/Չներառված

  • Հարմարավետ մեքենա փորձառու վարորդով
  • Շշալցված ջուր
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում
  • WiFi տրանսպորտում
  • Սնունդ
  • Մասնագիտացված փորձառու զբոսավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել lunch box

Tour's Location

Հայաստան, Կոտայքի մարզ, Գառնիի տաճար, Գեղարդ վանք, Ծաղկաձորի ճոպանուղի, Կեչառիս վանական համալիր

Հաճախ Տրվող Հարցեր

Ապահով եւ հարմարավե՞տ է արդյոք տուրը։

Զբոսաշրջիկի ապահովության եւ հարմարավետության համար ընտրված են բարձրակարգ ավտոբուսներ, որոնք համալրված են օդափոխիչներով, հեռուստացույցերով, հարմարավետ բացվող նստարաններով եւ առաջին բուժօգնության պարագաներով: Հմուտ վարորդների շնորհիվ Ձեր ուշադրությունը ամբողջովին կկենտրոնանա վայրերի ուսումնասիրության վրա: Գիշերելու համար ընտրված են տվյալ քաղաքի լավագույն հյուրանոցները:

Ինչպիսի՞ն է գիդի իմացության մակարդակը:

Խմբի գիդը տուրի ընթացքում տալիս է լիարժեք տեղեկություն բոլոր վայրերի մասին, որոնք նախատեսված են երթուղով:

Հնարավո՞ր է արդյոք շեղում նշված երթուղուց:

Տուրը իրականացվում է բացառապես մշակված երթուղիով: Ամբողջ խմբի համաձայնության դեպքում կարող են լինել բացառություններ, եթե կա ցանկություն այցելել երթուղուն մոտ գտնվող վայրեր: Հակառակ դեպքում լրացուցիչ վճարի պարագայում հնարավոր է կազմակերպել ուղեւորություն որեւէ այլ վայր ուղեկցորդի հետ միասին:

Որտե՞ղ կարող եմ գնել հուշանվերներ:

Հուշանվերներ կարելի է ձեռք բերել Վերնիսաժում, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտ: Այստեղ վաճառվում են թե՛ ժամանակակից արվեստի գործեր, թե՛ հնաոճ իրեր: Դուք կարող եք գտնել հուշանվերների խանութներ Աբովյան և Թումանյան փողոցների վրա:

Որքանո՞վ է հետաքրքիր Հայաստանը արկածային տուրերի համար:

Արկածախնդիր, համարձակ և էքստրիմի սիրահար մարդկանց համար մենք առաջարկում ենք տուրիստական փաթեթներ, որոնք ներառում են արկածային տուրեր Հայաստանում: Հայաստանը ունի նպաստավոր պայմաններ արկածային տուրեր կազմակերպելու համար: Բնական ռեսուրսների համահունչ համադրությունը մշակութային և պատմական վայրերի հետ մեր արկածային երկիրն ավելի հարմար է դարձնում շրջագայությունը այն զբոսաշրջիկների համար, ովքեր գնահատում են բնությունը և ակտիվ ճանապարհորդության կողմնակից են: Ձեռք բերելով մեր տուրիստական փաթեթները հնարավորություն կունենաք մասնակցելու հետաքրքրիր և անմոռանալի արկածային տուրերին, որոնք ներառում են քայլարշավներ, լեռների մագլցումներ, այցելություններ քարանձավներ, ջիպ տուրեր և այլն: Սա հիանալի հնարավորություն է Ձեր՝ Հայաստան այցելությունը առավել հիշարժան դարձնելու համար:

Ո՞ւր գնալ երեխաների հետ:

Պատրաստվում եք այցելել Հայաստան ընտանիքի՞ հետ: Հիանալի է: Երեխաների հետ հանգստի համար Հայաստանն առաջարկում է ժամանցի մի շարք տարբերակներ՝ մանկական սրճարաններ, ժամանցային կենտրոններ, կենդանաբնական այգի, ջրաշխարհ… Հայաստանում երեխաների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա: Դա է պատճառը, որ հասարակական ցանկացած վայրում հարմարավետ հանգստի համար կտրամադրվի ցանկացած անհրաժեշտ պարագա և ծառայություն՝ մանկական ճաշացանկ, հատուկ բարձր աթոռ և այլն:

Բաց են արդյո՞ք տուրիստական վայրերը պետական տոների ժամանակ:

Տեսարժան և ժամանցային վայրերի մեծ մասը բաց են պետական տոների ժամանակ, եթե միայն այնտեղ չեն անցկացվում հատուկ միջոցառումներ: Որոշ տեղերի բաց լինելու ժամերն ու օրերը հաստատված են անկախ տոներից: Հետևաբար, նախքան որևէ տեղ այցելելը, շատ կարևոր և անհրաժեշտ է ճշտել՝ արդյոք բաց է նախընտրելի վայրը: Դուք կարող եք խնդրել հյուրանոցի ընդունարանի կամ տուրիստական գործակալության աշխատակիցներին օգնել Ձեզ:

from 48000 ֏

Լրացուցիչ ծառայություններ

Ընտրել ծառայության տեսակը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև