սկսած 43200 ֏ 38880 ֏
Ամրագրել հիմա

Գառնիի տաճար, Գեղարդ վանք, Ծաղկաձոր, Ծաղկաձորի ճոպանուղի, Կեչառիս վանք, Սևանա լիճ, Սևանավանք

Հայաստան, Կոտայքի մարզ, Գառնու տաճար, Գեղարդի վանք, Ծաղկաձոր, Կեչառիս վանական համալիր, Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճ, Սևանավանք,
0/5
Տևողությունը

9-10 ժամ

Տուրի տեսակը

Specific Tour

Մարդկանց քանակը

18 people

Լեզուներ

Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Նկարագրություն

Այս անհատական էքսկուրսիան հիանալի տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր պլանավորել են կարճատև ճամփորդություն դեպի Հայաստան, քանի որ այն իր մեջ ներառում է միանգամից մի քանի ուղղություն: Առաջին կանգառը նախատեսված է Հայաստանում միակ հեթանոսական տաճարի՝ Գառնու մոտ: Տաճարից 20 րոպե հեռավորության վրա գտնվող 13-րդ դարի կիսով չափ ժայռափոր վանական համալիրը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, կզարմացնի Ձեզ իր շքեղությամբ: Հաջորդիվ նախատեսված է կանգառ Ծաղկաձոր քաղաքում, որը համարվում է Հայաստանի ամենահայտնի և հյուրընկալ վայրերից մեկը՝ այն փոքրիկ անկյուններից, որտեղ բնության գեղեցկությունը դրսևորվում է իր ամբողջ բազմազանությամբ: Այստեղ է գտնվում ճոպանուղին՝ իր 5 կայաններով և տասնյակից ավելի սահուղիներով: Հաջորդիվ պլանավորված է Սևանա լճի՝ Հայաստանի մարգարտի այցելությունը: Թերակղզու վրա վեր է խոյանում Սևանավանքը, որից բացվում է զարմանահրաշ մի տեսարան դեպի լիճը՝ երկնագույնի, զմրուխտի և կանաչի ներկապնակում: Ներկայումս այստեղ գործում է ճեմարան, որը սակայն հասարակական այցերի համար ոչ միշտ է բաց:

Երթուղի

Գառնիի տաճար
Գառնիի տաճար

Եռանկյունաձեւ հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական եւ հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ. թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով եւ նվիրվել է արեւի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր էլ տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի եւ արքայական պալտների այլ ավերակները, ինչպես նաեւ մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:

Գեղարդ վանք
 Գեղարդ վանք

Գառնիից 9 կմ հեռավորության վրա, Ազատ գետի ափին է գտնվում 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները եւ վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, իսկ հետագայում ստանում է Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով ըստ ավանդության հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով եւ բարձրարվեստ խաչքարերով:

Ծաղկաձոր
Ծաղկաձոր

Ծաղկաձորի անունը արդեն իսկ հուշում է իր գեղեցկության և շքեղության մասին: Անունը բառացիորեն նշանակում է «ծաղիկների կիրճ»: Այսօր այն ժամանակակից առողջարանային քաղաք է․ կլիման մեղմ է, առողջարար, ինչի շնորհիվ տարվա ցանկացած եղանակին էլ քաղաքը սիրով ընդունում է բազում հյուրերի։ Բարձրակարգ հյուրանոցները, լեռնադահուկային հանգստյան գոտիները, մաքուր օդը և գեղեցիկ բնապատկերները հանդիսանում են Ծաղկաձոր քաղաքի այցեքարտը: Քաղաքը անտարբեր չի թողնի նաև պատմության սիրահարներին: Հայկական ճարտարապետության հետաքրքիր հուշարձաններից մեկը՝ Կեչառիս վանական համալիրը, տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում:

Ծաղկաձորի ճոպանուղի
Ծաղկաձորի ճոպանուղի

Հայաստանի հայտնի հանգստավայր Ծաղկաձորում է գտնվում բազկաթոռային ճոպանուղին՝ իր 5 կայաններով և տասնյակից ավելի սահուղիներով: Ճոպանուղին տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ բարձրության վրա, գործում է՝ սկսած 1967թ.-ից: 2819 մ բարձրությունից, ուր արագընթաց ճոպանուղին հասնում է 32 րոպեում, պարզ եղանակային պայմաններում հնարավոր է դառնում վայելել դեպի Արարատ բացվող անկրկնելի տեսարանը: 2004թ.-ին նախկին ճոպանուղին փոխարինվել է նորով, ձեռք բերել ժամանակակից տեսք, իսկ 2017թ.-ին, խոշոր ներդրումների շնորհիվ, այն ամբողջապես վերանորոգվել է: Ներկայումս ճոպանուղին գտնվում է տեխնիկապես անթերի վիճակում՝ զբոսաշրջիկների ակտիվ և ապահով հանգիստը երաշխավորված է:

Կեչառիս վանք
Կեչառիս վանք

Ծաղկաձոր առողջարանային քաղաքը այցելուներին զարմացնում է ոչ միայն շքեղ բությամբ, ժամանակակից մարզահամալիրների և նորավոճ հյուրանոցների և ռեստորանների առկայությամբ, այլ նաև ճարտարապետական տեսարժան վայրերով, որոնցից մեկը Կեչառիս վանքն է: Այն միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն է։ Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որից գլխավորը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 1033 թվականին Գրիգոր Մագիստրոսի կողմից, որի մասին վկայում է հարավային մուտքի վերևի արձանագրությունը։1998-2001 թվականներին ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով Կեչառիսի վանքն ամբողջովին վերականգնվել է։

Սևանա լիճ
Սևանա լիճ

Սևանա լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, մայրաքաղաք Երևանից 60 կմ դեպի հյուսիս-արևելք։ Վանա և Ուրմիա լճերի հետ միասին Սևանա լիճը հանդիսանում է հայկական հինավուրց աշխարհի պատմական Մեծ Հայք կոչվող թագավորության երեք խոշոր լճերից մեկը: Վանա և Սևանա լճերը միասին կոչվել են Հայկական Թագավորության «կապույտ աչքեր»: Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մ բարձրության վրա: Սևանա լիճը շրջապատված է Վարդենիսի, Գեղամա, Փամբակի, Արեգունի և Սևանի լեռնաշղթաներով։ Նորատուս և Արտանիշ հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով` Շորժայի թմբով, լիճը բաժանված է Մեծ Սևանի և Փոքր Սևանի: Լճի հյուսիս-արևմտյան մասում գտնվում է Սևանի թերակղզին իր հռչակավոր վանքերով ու խաչքարերով։

Սևանավանք
 Սևանավանք

Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:

Ներառված/Չներառված

  • Հարմարավետ մեքենա փորձառու վարորդով
  • Հարմարավետ մեքենա փորձառու վարորդով
  • Շշալցված ջուր
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում
  • WiFi տրանսպորտում
  • Սնունդ
  • Մասնագիտացված փորձառու զբոսավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել lunch box

Durations

Ամբողջ օր (7+ ժամ)

Tour's Location

Հայաստան, Կոտայքի մարզ, Գառնու տաճար, Գեղարդի վանք, Ծաղկաձոր, Կեչառիս վանական համալիր, Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճ, Սևանավանք,

Հաճախ Տրվող Հարցեր

Ապահով եւ հարմարավե՞տ է արդյոք տուրը:

Զբոսաշրջիկի ապահովության եւ հարմարավետության համար ընտրված են բարձրակարգ ավտոբուսներ, որոնք համալրված են օդափոխիչներով, հեռուստացույցերով, հարմարավետ բացվող նստարաններով եւ առաջին բուժօգնության պարագաներով: Հմուտ վարորդների շնորհիվ Ձեր ուշադրությունը ամբողջովին կկենտրոնանա վայրերի ուսումնասիրության վրա: Գիշերելու համար ընտրված են տվյալ քաղաքի լավագույն հյուրանոցները:

Ինչպիսի՞ն է գիդի իմացության մակարդակը:

Խմբի գիդը տուրի ընթացքում տալիս է լիարժեք տեղեկություն բոլոր վայրերի մասին, որոնք նախատեսված են երթուղով:

Հնարավո՞ր է արդյոք շեղում նշված երթուղուց:

Տուրը իրականացվում է բացառապես մշակված երթուղիով: Ամբողջ խմբի համաձայնության դեպքում կարող են լինել բացառություններ, եթե կա ցանկություն այցելել երթուղուն մոտ գտնվող վայրեր: Հակառակ դեպքում լրացուցիչ վճարի պարագայում հնարավոր է կազմակերպել ուղեւորություն որեւէ այլ վայր ուղեկցորդի հետ միասին:

Որտե՞ղ կարող եմ գնել հուշանվերներ:

Հուշանվերներ կարելի է ձեռք բերել Վերնիսաժում, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտ: Այստեղ վաճառվում են թե՛ ժամանակակից արվեստի գործեր, թե՛ հնաոճ իրեր: Դուք կարող եք գտնել հուշանվերների խանութներ Աբովյան և Թումանյան փողոցների վրա:

Որքանո՞վ է հետաքրքիր Հայաստանը արկածային տուրերի համար:

Արկածախնդիր, համարձակ և էքստրիմի սիրահար մարդկանց համար մենք առաջարկում ենք տուրիստական փաթեթներ, որոնք ներառում են արկածային տուրեր Հայաստանում: Հայաստանը ունի նպաստավոր պայմաններ արկածային տուրեր կազմակերպելու համար: Բնական ռեսուրսների համահունչ համադրությունը մշակութային և պատմական վայրերի հետ մեր արկածային երկիրն ավելի հարմար է դարձնում շրջագայությունը այն զբոսաշրջիկների համար, ովքեր գնահատում են բնությունը և ակտիվ ճանապարհորդության կողմնակից են: Ձեռք բերելով մեր տուրիստական փաթեթները հնարավորություն կունենաք մասնակցելու հետաքրքրիր և անմոռանալի արկածային տուրերին, որոնք ներառում են քայլարշավներ, լեռների մագլցումներ, այցելություններ քարանձավներ, ջիպ տուրեր և այլն: Սա հիանալի հնարավորություն է Ձեր՝ Հայաստան այցելությունը առավել հիշարժան դարձնելու համար:

Ո՞ւր գնալ երեխաների հետ:

Պատրաստվում եք այցելել Հայաստան ընտանիքի՞ հետ: Հիանալի է: Երեխաների հետ հանգստի համար Հայաստանն առաջարկում է ժամանցի մի շարք տարբերակներ՝ մանկական սրճարաններ, ժամանցային կենտրոններ, կենդանաբնական այգի, ջրաշխարհ… Հայաստանում երեխաների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա: Դա է պատճառը, որ հասարակական ցանկացած վայրում հարմարավետ հանգստի համար կտրամադրվի ցանկացած անհրաժեշտ պարագա և ծառայություն՝ մանկական ճաշացանկ, հատուկ բարձր աթոռ և այլն:

Բաց են արդյո՞ք տուրիստական վայրերը պետական տոների ժամանակ:

Տեսարժան և ժամանցային վայրերի մեծ մասը բաց են պետական տոների ժամանակ, եթե միայն այնտեղ չեն անցկացվում հատուկ միջոցառումներ: Որոշ տեղերի բաց լինելու ժամերն ու օրերը հաստատված են անկախ տոներից: Հետևաբար, նախքան որևէ տեղ այցելելը, շատ կարևոր և անհրաժեշտ է ճշտել՝ արդյոք բաց է նախընտրելի վայրը: Դուք կարող եք խնդրել հյուրանոցի ընդունարանի կամ տուրիստական գործակալության աշխատակիցներին օգնել Ձեզ:

- 5%
from 43200 ֏ 38880 ֏

Ձեզ կարող է հետաքրքրել նաև