սկսած 59200 ֏
Ամրագրել հիմա

Գյումրի, Սև Բերդ, Քաղաքային կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն), Հառիճավանք

Армения, Ширакская область, Гюмри, Черная Крепость, Музей Народной Архитектуры и Городского Быта, Монастырь Аричаванк
Not Rated
Տևողությունը

9-10 часов

Տուրի տեսակը

Specific Tour

Մարդկանց քանակը

4 people

Լեզուներ

Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Նկարագրություն

Այս անհատական ​​տուրը նախատեսված է 1-ից 4 հոգու համար գինը 59200 դրամ: 4-ից 6 հոգի գինը 88800 դր.

Այս էքսկուրսիայի ընթացքում Դուք կայցելեք Գյումրին՝ իր մեծությամբ երկրորդ քաղաքը Հայաստանում, հանրապետության հիմնական մշակութային կենտրոններից մեկը: Վերջին տարիներին այստեղ է կառուցվել Հայաստանում միակ կաթոլիկ եկեղեցին: Այցելելով քաղաքային կենցաղի թանգարանը՝ Դուք կբացահայտեք Գյումրիի առօրյան, մշակույթն ու պատմությունը: Կունենաք կանգառ Սև Բերդում՝ Գյումրիի հայտնի հուշարձաններից մեկում, որը կառուցված լինելով 1834թ.-ին, ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Քաղաքի փողոցներով շրջելիս՝ կտեսնեք բազմաթիվ հին շենքեր և կզգաք 19-րդ դարի ճարտարապետության ոգին: Վերջին կանգառը Հառիճավանք վանական համալիրն է, որը տեղակայված է Արագած լեռան արևմտյան լանջին՝ ժայռոտ հրվանդանի վրա:

Երթուղի

Բացել բոլորը
Գյումրի
Գյումրի

Հայաստանի մայրաքաղաքից հետո Գյումրին երկրորդ խոշոր քաղաքն է: Քաղաքը և նրա շրջակայքը հարուստ են տարբեր հետաքրքիր տեսարժան վայրերով: Այստեղ կարող եք այցելել պատկերասրահ, տեղական պատմության թանգարան կամ պատմամշակութային արգելոց: Գյումրիում և նրա մոտակայքում տեղակայված են հինգ եկեղեցիներ, հին Մարմաշենի վանքը և Ուղղափառ մատուռը: Քաղաքի կարևոր խորհրդանիշերից մեկն է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հուշարձանը: Գյումրու մեկ այլ պատկերավոր պատմական տեսարժան վայրերից է Ալեքսանդրապոլի բերդը: Այն կառուցվել է ցարական ժամանակներում և կարևոր ռազմական պաշտպանական դեր է ունեցել։ Գյումրին համարվում է Հայաստանի «արվեստի մայրաքաղաք» և կարևոր մշակութային կենտրոն: Քաղաքը նաև անվանում են «հումորի մայրաքաղաք». այստեղ են ծնվել ականավոր հայ նկարիչներ և կատակերգուներ:Հայաստանի առաջին թատրոնն ու երաժշտական ​​դպրոցը հիմնադրվել են Գյումրիում: Այստեղ է կայացել նաև առաջին օպերային պրեմիերան: Հայտնի շատ արվեստագետներ գյումրեցիներ են: Նրանց թվում են Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Շառլ Ազնավուրը և այլոք:

Սև Բերդ
Սև Բերդ

Սև Բերդը 1834թ.-ին կառուցված ամրոց է` Գյումրի քաղաքի հայտնի հուշարձաններից: Ամրոցը ռազմական և ճարտարապետական շինությունների մի ամբողջ համալիր է։ Կենտրոնական մասում Ալեքսանդրապոլ ամրոցն է՝ 3 դարպասներով, կենտրոնում՝ Սուրբ Ալեքսանդրա եկեղեցու հատակագիծն է և Ալեքսանդրապոլի ընդհանուր պաշտպանական համալիր հանդիսացող հարավային և հյուսիսային բերդերը։ Սև բերդի համար ստորգետնյա ուղիներ են կառուցվել, բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս «Մայր Հայաստան» հուշարձանը և Կարմիր Բերդը։ Սև Բերդն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Գյումրիի քաղաքային կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն)
Գյումրիի քաղաքային կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն)

Գյումրիի քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Նշանակալի այս առանձնատունը կառուցվել է հարուստ առևտրական Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872թ.-ին` Շիրակի հայտնի կարմիր տուֆից, իսկ 1984թ.-ին այս շինության մեջ հիմնադրվել է թանգարանը, որը հաճախ կոչում են Գյումրիի Ձիթողցոնց տուն-թանգարան: Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Հառիճավանք
Հառիճավանք

Հառիճի Վանքային Համալիրը (Հառիճավանք) գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում, Արագած լեռան հյուսիսային լանջին: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց (Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին), գավթից, ավանդատներից, զանգակատնից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից:Սուրբ Գրիգոր եկեղեցին կենտրոնագմբեթ խաչաձև կառույց է: Ապսիդները դրսից հնգանիստ են, իսկ ներսից` կիսակլոր: Հսկայական 16 նիստ ունեցող գմբեթը եկեղեցուն փառահեղ տեսք է հաղորդում: Սկզբում եկեղեցին ավանդատներ չուներ. առաջին ավանդատունը կառուցվել է X դարում, իսկ երկրորդը` XIII: 1886 թ. Սուրբ Գրիգոր եկեղեցուն կից կառուցվել է զանգակատուն:

Ներառված/Չներառված

  • Հարմարավետ մեքենա
  • փորձառու վարորդով
  • Շշալցված ջուր
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում
  • WiFi տրանսպորտում
  • Սնունդ
  • Մասնագիտացված փորձառու զբոսավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել լուսանկարչի ծառայություններ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել խաղավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել lunch box

Durations

Ամբողջ օր (7+ ժամ)

Tour's Location

Армения, Ширакская область, Гюмри, Черная Крепость, Музей Народной Архитектуры и Городского Быта, Монастырь Аричаванк

Հաճախ Տրվող Հարցեր

Насколько удобны и безопасны туры?
Какой уровень подготовленности у гидов тура?
Возможно ли отклонение от запланированного маршрута?
Где можно приобрести сувениры?
Насколько Армения интересна для приключенческих туров?
Куда можно сходить с детьми?
Открыты ли туристические достопримечательности в праздничные дни?
from 59200 ֏

Լրացուցիչ ծառայություններ

Ընտրել ծառայության տեսակը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև