from 0 review
10-11 часов
Specific Tour
4 people
Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն
Այս անհատական էքսկուրսիան կտևի գրեթե մեկ ամբողջ օր, բայց նույնիսկ երկար ժամանակ անց Դուք լցված կլինեք դրանից ստացված դրական տպավորություններով: Առաջին կանգառը նախատեսված է 10-րդ հարյուրամյակի վեհաշուք Հաղպատ վանքի մոտ, որտեղ 18-րդ դարի վերջում ապրել և ստեղծագործել է հայտնի աշուղ Սայաթ-Նովան: Հաջորդը Սանահին վանքն է, ուր կարող եք ծանոթանալ 10-րդ դարի ճարտարապետների վարպետությանը. վերջինիս շնորհիվ վանքին յուրահատուկ ճարտարապետական լուծում է հաղորդվել՝ պաշտպանելով վանքը հնարավոր երկրաշարժերի հետևանքներից: Ի դեպ, թե Հաղպատ և թե Սանահին վանքերն ընգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Հաղպատի վանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է: Բարձր սարահարթի վրա կանգնած հուշարձանախումբը եզերված է մի կողմից Լոռու հզոր լեռնապարի Սուրբ Լույս և Տերունական գագաթներով, մյուս կողմից՝ Լոռու բերդ և Սաղիձոր կիրճերով, որտեղ հոսում են Սաղիկ և Կայան գետակները: 976 թվականին հիմնադրված ճարտարապետական կառուցվածքների խումբը բաղկացած է պաշտամունքային և աշխարհիկ շինություններից՝ շրջապատված աշտարակավոր պարսպապատերով: Վանքի առաջին և գլխավոր կառույցը Սուրբ Նշան եկեղեցին է (976-991թթ.), որը հիմնադրել է Աշոտ Գ Բագրատունի Թագավորի կինը՝ Խոսրովանուշ թագուհին, և նվիրել իր որդիներ Սմբատին և Գուրգենին:1996 թվականին Հաղպատի վանքային համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցուցակում:
Սանահինի վանական համալիրը գտնվում է Սանահին գյուղի տարածքում, Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարահարթի վրա: Համալիրը հիմնել է Աշոտ 3-րդ Ողորմած Բագրատունին 966թ.: 10-րդ դարի վերջերից այն դարձել է հայ Բագրատունիների մի ճյուղը հանդիսացող Կյուրիկյան արքայատոհմի վարչական կենտրոնն ու դամբարանատեղին: 10-11-րդ դարերում այն եղել է խոշոր մշակությաին կենտրոն, ունեցել է համալսարան և դրան կից հարուստ գրադարան: 12-րդ դարի վերջերին համալիրն անցել է Զաքարյան իշխանական տոհմի ներկայացուցիչներին և դարձել վերջիններիս հանգստարանը:2001թ. - ին Սանահինի համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների շարքում: