սկսած 126000 ֏
Ամրագրել հիմա

Հին Արենի գինու գործարան, Շաքիի ջրվեժ, Տաթևի վանք, «Տաթևեր» ճոպանուղի, Խնձորեսկի քարանձավներ

Армения, Вайоцдзорская область, Винный завод Ин Арени, Сюникская область, водопад Шаки, Монастырь Татев, Крылья Татева, Пещерный город Хндзореск
0/5
Տևողությունը

14-15 часов

Տուրի տեսակը

Specific Tour

Մարդկանց քանակը

4 people

Լեզուներ

Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Նկարագրություն

Այս անհատական ​​տուրը նախատեսված է 1-ից 4 հոգու համար արժեքը 116000 դրամ: 4-ից 6 հոգի գինը 174000 դրամ։

Այս էքսկուրսիայում ներառված են Հայաստանի հարավ-արևելյան մասի ամենահետաքրքրաշարժ տեսարժան վայրերից մի քանիսի այցելությունները: Առաջին կանգառը նախատեսված է հնագույն գյուղերից մեկում՝ Արենիում, որտեղ գտնվել է 6000 տարվա հնության գինու գործարան: Այս գյուղի «Հին Արենի» գործարանում է կազմակերպվելու գինու համտես և էքսկուրսիա: Այնուհետև կուղևորվեք Սյունիքի մարզի ամենագողտրիկ ու գեղեցիկ անկյուններից մեկում գտնվող Շաքի ջրվեժը, որն այցելուների առջև ներկայանում է իր ողջ հմայքով: Այնուհետև երթուղին կշարունակեք դեպի «Տաթևեր» ճոպանուղի՝ աշխարհի ամենաերկար առանց կանգառների ճոպանուղին, և չքնաղ Տաթև վանական համալիր: Ոչ պակաս հետաքրքիր կլինի քարանձավային քաղաք Խնձորեսկի այցելությունը. այստեղ ամենախիզախները կկարողանան անցնել ճոճվող կամրջով՝ ստանալով ադրենալինի մեծ չափաբաժին:

Երթուղի

Հին Արենի գինու գործարան
Հին Արենի գինու գործարան

2013 թ-ին հիմնադրվելով Կարապետյանների ընտանիքի կողմից, ՀԻՆ ԱՐԵՆԻ գինու գործարանը համադրում է գինեգործական ավանդույթները ժամանակակից սարքավորումների հետ: Այն նախագծվել է արգենտինացի հայտնի մասնագետ Մարիո Խապասի կողմից: Մեր խորհրդատու գինեգործ, Դիդյե Կորնիյոնը, նույնպես Ֆրանսիայից է։ Գինին պահվում է ջերմաստիճանային կարգավորմամբ չժանգոտվող պողպատից պահամաններում եւ հնեցվում է Արցախյան կաղնե տակառներում: Գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող: Հարկ է նշել որ ՀԻՆ ԱՐԵՆԻ-ի բոլոր գինիները պատրաստվում են 100 % Սեւ Արենի և 100 % Ոսկեհատ խաղողի տեսակից:

Շաքիի ջրվեժ
Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժը գտնվում է Հայաստանում` Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18 մետր։ Շաքիի ջրվեժը տեղակայված է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, Որոտանի կիրճում: Ըստ ավանդության թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»: Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել:
Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:

Տաթևի վանական համալիր
Տաթևի վանական համալիր

Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է համարվում Տաթևի վանքը: Այն գտնվում է երեք կողմից ուղղաձիգ խոր ձորերով շրջապատված հրվանդանի վրա, որին հնարավոր է մոտենալ միայն հյուսիսից: Ըստ ավանդության՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Տաթևի վանքի համալիրի ողջ հորինվածքը ներդաշնակ ամբողջություն է կազմում լեռնային բնության սքանչելի համայնապատկերի հետ: Տաթևի համալիրի շինարարությունը տևել է 500 տարի:

«Տաթևեր» ճոպանուղի
«Տաթևեր» ճոպանուղի

2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթևի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթևի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղու բացումը: Ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի և փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով, հիմնված է 2 տերմինալների միջև տեղակայված 3 աշտարակների վրա: Տերմինալներից մեկը գտնվում է Հալիձոր գյուղին նայող բլրի վրա, իսկ մյուսը` Տաթևի վանքի մոտ` դեպի համանուն գյուղը տանող ճանապարհին:
Միաժամանակ 2 խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (երեքական՝ յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի ~11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 30 ուղևոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթևի վանքը:

Խնձորեսկի քարանձավեր
Խնձորեսկի քարանձավեր

Հին և Նոր Խնձորեսկը, միացված են երկար ճոճվող կամուրջով, որից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիներ: Կամուրջը կառուցվել է 2012 թ.-ին տեղական գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մետր, իսկ քաշը՝ 14 տոննա: Կամուրջը միաժամանակ կարող է «սպասարկել» միջին քաշով մոտ 700 մարդու:Խնձորեսկը Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղն էր: Գյուղի բնակչությունը XIX դարում կազմել է 4200, իսկ XX դարի սկզբին՝ 8,300 մարդ: 1913-ին գյուղն ուներ 27 խանութ, 3 արտադրամաս և 7 դպրոց, երկու պարախմբային դպրոց, իսկ մնացածը՝ մասնավոր: Գյուղում կա չորս եկեղեցիներ՝ Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Թագևոս, անապատ և հին:

Ներառված/Չներառված

  • Հարմարավետ մեքենա փորձառու վարորդով
  • Սնունդ
  • Մասնագիտացված փորձառու զբոսավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել լուսանկարչի ծառայություններ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել խաղավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել lunch box

Durations

Ամբողջ օր (7+ ժամ)

Tour's Location

Армения, Вайоцдзорская область, Винный завод Ин Арени, Сюникская область, водопад Шаки, Монастырь Татев, Крылья Татева, Пещерный город Хндзореск

Հաճախ Տրվող Հարցեր

Насколько удобны и безопасны туры?
Какой уровень подготовленности у гидов тура?
Возможно ли отклонение от запланированного маршрута?
Где можно приобрести сувениры?
Насколько Армения интересна для приключенческих туров?
Куда можно сходить с детьми?
Открыты ли туристические достопримечательности в праздничные дни?
from 126000 ֏

Լրացուցիչ ծառայություններ

Ընտրել ծառայության տեսակը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև