սկսած 84000 ֏
Ամրագրել հիմա

Խոր Վիրապի վանք, Նորավանք, Ջերմուկ, Հին Արենի գինու գործարան

Армения, Араратская область, Монастырь Хор Вирап, Вайоцдзорская область, Монастырь Нораванк, Джермук, Винный завод Ин Арени
Not Rated
Տևողությունը

10-12 часов

Տուրի տեսակը

Specific Tour

Մարդկանց քանակը

4 people

Լեզուներ

Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Նկարագրություն

Այս անհատական ​​տուրն անցկացվում է 1-ից 4 հոգի արժեքը 79200 դրամ: 4-ից 6 հոգի գինը 118000 դր.

Այս տուրի շրջանակներում այցելելու ենք Խոր Վիրապ վանական համալիր, որտեղ Ամենայն հայոց կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել էր քրիստոնեության քարոզչության համար: Այնուհետև կուղևորվենք դեպի Վայոց ձոր, կծանոթանանք հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող Նորավանքի պատմությանը և կհիանանք մեր լեռնաշխարհի չքնաղ բնապատկերներով: Ճանապարհը շարունակելով` կհասնենք առողջարաններով հարուստ Ջերմուկ քաղաք: Ջերմուկի հանքային ջրերի ցուցասրահում՝ գալերեայում, հնարավորություն կունենանք համտեսելու տարբեր ջերմաստիճանի հանքային ջրեր: Քաղաքային տուրի շրջանակներում կայցելենք նաև Ջերմուկի հանրահայտ «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժ, ինչպես նաև Ջերմուկի ճոպանուղի: Կայցելենք նաև «Երազանքների կամար», այդ 30 մետր լայնությամբ քարե կամարը հանդիսանում է Ջերմուկի բնական հրաշալիքը: Այնուհետև կունենաք գինու համտես «Հին Արենի» գինու գործարանում՝ Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկում, որը հայտնի է իր գինիներով:

Երթուղի

Բացել բոլորը
Խոր Վիրապի վանք
Խոր Վիրապի վանք

Հայաստանյան ձմեռային էքսկուրսիաների շարքում ընդգրկված հիմնական տեսարժան վայրերից է Խոր Վիրապը՝ վանական համալիր, որը կառուցվել է 642 թ.: Խոր Վիրապ նշանակում է խորը փոս: Վանական համալիրը համարվում է հայ առաքելական եկեղեցու սրբավայրերից և ուխտագնացության վայրերից մեկը: Խոր Վիրապի վերաբերյալ ամենահետաքրքիր փաստն այն է, որ վանքը կառուցվել է թագավորական բանտի վայրում, որտեղ էլ 13 տարի բանտարկված է եղել առաջին կաթողիկոս և հայոց առաքելական եկեղեցու առաջին ղեկավար՝ Գրիգոր Լուսավորիչը: Վանական համալիրի տարածքից բացվում է անկրկնելի տեսարան դեպի բիբլիական լեռ՝ Արարատ, որն անմոռանալի տպավորություն է թողնում հատկապես ձմռանը, երբ ամբողջությամբ ծածկվում է ճերմակափայլ ձյան շերտով:

Նորավանքի վանական համալիր
Նորավանքի վանական համալիր

Նորավանքի վանական համալիրը տեղակայված է կարմիր ժայռերով շրջապատված կիրճում: Այն հիմնադրվել է XII դարում ավելի վաղ գոյություն ունեցած երկու հնագույն եկեղեցիների տարածքում: Համալիրը կառուցվել է նշանավոր ճարտարապետներ Սիրանեսի և Մոմիկի կողմից ու հանդիսացել է Վայոց Ձորի մարզի ամենաճանաչված հոգևոր կենտրոն և սրբատեղի: Նորավանքը միջնադարյան ճարտարապետության հոյակապ ստեղծագործություն է: Այն անկրկնելի գեղեցիկ տեսք է ստանում հատկապես հայաստանյան ձյունառատ ձմռան օրերին, երբ կարմիր ժայռերի խորհրդավոր երանգը ներդաշնակորեն համադրվում է ճերմակ ձյան փայլի ու լույսի հետ՝ դարձնելով վանական համալիրը Հայաստանի ձմեռային տուրերում ընդգրկված ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:

Ջերմուկ
Ջերմուկ

Տեղական հանքային աղբյուրների բուժիչ հատկությունները պատճառ են հանդիսանում, որ ամեն տարի մեծ քանակությամբ այցելուներ գալիս են Ջերմուկ քաղաք: «Ջերմուկ» հենց անունը հայերենից թարգմանվում է որպես «տաք աղբյուր»: Տեղանքը հայտնի է նաև իր առողջարաններով, հիանալի բնությամբ և մաքուր լեռնային օդով: Առողջարանային քաղաքի շուրջը գտնվող բլուրների բարձունքից բացվում է խիտ անտառների, ջրվեժների, գունագեղ մարգագետինների և զարմանալի ժայռերի գեղեցիկ համայնապատկեր: Ջերմուկի մեկ այլ հպարտությունը հանքային ջրերի ըմպելասրահն է, որը խորհուրդ է տրվում այցելել առողջության տարբեր խնդիրներ ունեցողներին: Ջերմուկի հանքային ջրի վերաբերյալ առաջին պատմական տվյալները սկսվում են մ.թ.ա.189 թվականից ՝ Ջերմուկ բերդի կառուցման պահից: Հին ժամանակներից ի վեր մարդիկ տարբեր տեսակի հիվանդությունների բուժման համար օգտագործել են Ջերմուկի հանքային ջրի կախարդական հատկությունները: Ջերմուկի տեսարժան վայրերից մեկը «Ջրահարսի վարսեր» ջրվեժն է։

Հին Արենի գինու գործարան
Հին Արենի գինու գործարան

2013 թ-ին հիմնադրվելով Կարապետյանների ընտանիքի կողմից, ՀԻՆ ԱՐԵՆԻ գինու գործարանը համադրում է գինեգործական ավանդույթները ժամանակակից սարքավորումների հետ: Այն նախագծվել է արգենտինացի հայտնի մասնագետ Մարիո Խապասի կողմից: Մեր խորհրդատու գինեգործ, Դիդյե Կորնիյոնը, նույնպես Ֆրանսիայից է։ Գինին պահվում է ջերմաստիճանային կարգավորմամբ չժանգոտվող պողպատից պահամաններում եւ հնեցվում է Արցախյան կաղնե տակառներում: Գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող: Հարկ է նշել որ ՀԻՆ ԱՐԵՆԻ-ի բոլոր գինիները պատրաստվում են 100 % Սեւ Արենի և 100 % Ոսկեհատ խաղողի տեսակից:

Ներառված/Չներառված

  • Հարմարավետ մեքենա փորձառու վարորդով
  • Սնունդ
  • Մասնագիտացված փորձառու զբոսավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել լուսանկարչի ծառայություններ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել խաղավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել lunch box

Durations

Ամբողջ օր (7+ ժամ)

Tour's Location

Армения, Араратская область, Монастырь Хор Вирап, Вайоцдзорская область, Монастырь Нораванк, Джермук, Винный завод Ин Арени

Հաճախ Տրվող Հարցեր

Насколько удобны и безопасны туры?
Какой уровень подготовленности у гидов тура?
Возможно ли отклонение от запланированного маршрута?
Где можно приобрести сувениры?
Насколько Армения интересна для приключенческих туров?
Куда можно сходить с детьми?
Открыты ли туристические достопримечательности в праздничные дни?
from 84000 ֏

Լրացուցիչ ծառայություններ

Ընտրել ծառայության տեսակը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև