սկսած 248000 ֏
Ամրագրել հիմա

Խոր Վիրապ Նորավանք Քարահունջ Որոտնավանք Գորիս (գիշերակաց) Խնձորեսկի քարանձավեր Սատանի կամուրջ Տաթ «Տաթևեր» ճոպանուղի Շաքիի ջրվեժ Հին Արենի գինու գործարան Երևան

0/5
Տևողությունը

2 дня /1 ночь

Տուրի տեսակը

Specific Tour

Մարդկանց քանակը

6 people

Լեզուներ

Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Նկարագրություն

Այս անհատական ​​տուրը նախատեսված է 1-ից 4 անձի համար արժեքը 120000 դրամ: 4-ից 6 հոգի արժեքը 180000 դրամ։

Այս հրաշալի երկօրյա էքսկուրսիան նվիրված է Հայաստանի հարավի ուսումնասիրությանը: Դուք հնարավորություն կունենաք այցելելու Հայաստանի սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապը, որտեղ Ամենայն հայոց կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել էր քրիստոնեության քարոզչության համար: Այնուհետև կուղևորվենք դեպի Վայոց ձոր, կծանոթանանք հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող Նորավանքի պատմությանը և կհիանանք մեր լեռնաշխարհի չքնաղ բնապատկերներով : Այս օրվա նախավերջին կանգառն է հայկական Սթոունհենջը, իսկ Որոտնավանք այցից հետո կունենաք գիշերակաց Գորիս քաղաքում, որը հայտնի է իր տպավորիչ բնությամբ: Քարանձավների քաղաքում կայցելեք ճոճվող կամուրջը, հետո կտեսնեք «Սատանի կամուրջ»-ը՝ տրավերտիններից գոյացած բնական կամուրջ, կնստեք «Տաթևեր» ճոպանուղին, կհիանաք Շաքիի ջրվեժի դյութիչ գեղեցկությամբ, ինչպես նաև կունենաք գինու համտես «Հին Արենի» գինու գործարանում:

Երթուղի

Խոր Վիրապի վանք
Խոր Վիրապի վանք

Հայաստանյան ձմեռային էքսկուրսիաների շարքում ընդգրկված հիմնական տեսարժան վայրերից է Խոր Վիրապը՝ վանական համալիր, որը կառուցվել է 642 թ.: Խոր Վիրապ նշանակում է խորը փոս: Վանական համալիրը համարվում է հայ առաքելական եկեղեցու սրբավայրերից և ուխտագնացության վայրերից մեկը: Խոր Վիրապի վերաբերյալ ամենահետաքրքիր փաստն այն է, որ վանքը կառուցվել է թագավորական բանտի վայրում, որտեղ էլ 13 տարի բանտարկված է եղել առաջին կաթողիկոս և հայոց առաքելական եկեղեցու առաջին ղեկավար՝ Գրիգոր Լուսավորիչը: Վանական համալիրի տարածքից բացվում է անկրկնելի տեսարան դեպի բիբլիական լեռ՝ Արարատ, որն անմոռանալի տպավորություն է թողնում հատկապես ձմռանը, երբ ամբողջությամբ ծածկվում է ճերմակափայլ ձյան շերտով:

Նորավանք
Նորավանք

Նորավանքի վանական համալիրը տեղակայված է կարմիր ժայռերով շրջապատված կիրճում: Այն հիմնադրվել է XII դարում ավելի վաղ գոյություն ունեցած երկու հնագույն եկեղեցիների տարածքում: Համալիրը կառուցվել է նշանավոր ճարտարապետներ Սիրանեսի և Մոմիկի կողմից ու հանդիսացել է Վայոց Ձորի մարզի ամենաճանաչված հոգևոր կենտրոն և սրբատեղի: Նորավանքը միջնադարյան ճարտարապետության հոյակապ ստեղծագործություն է: Այն անկրկնելի գեղեցիկ տեսք է ստանում հատկապես հայաստանյան ձյունառատ ձմռան օրերին, երբ կարմիր ժայռերի խորհրդավոր երանգը ներդաշնակորեն համադրվում է ճերմակ ձյան փայլի ու լույսի հետ՝ դարձնելով վանական համալիրը Հայաստանի ձմեռային տուրերում ընդգրկված ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը:

Քարահունջ (Զորաց քարեր) աստղադիտարան
Քարահունջ (Զորաց քարեր) աստղադիտարան

Քարահունջը նախապատմական մեգալիթյան կառույց է, որը տեղակայված է պետության կողմից պահպանվող հատուկ տարածքում՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ։ Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են քարաքոսերով։ Անցքերը ավելի լավ են պահպանվել։ Կան նաև կոտրված քարեր։

Որոտնավանք
Որոտնավանք

Քարահունջը նախապատմական մեգալիթյան կառույց է, որը տեղակայված է պետության կողմից պահպանվող հատուկ տարածքում՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ։ Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են քարաքոսերով։ Անցքերը ավելի լավ են պահպանվել։ Կան նաև կոտրված քարեր։

Գորիս
Գորիս

Սյունիքի մարզի գլխավոր քաղաքներից մեկը Գորիսն է: Այս այգի-քաղաքը` չնայած տեղանքի խիստ թեքվածությանը եւ ձորակներով կտրտված լինելուն ունի շատ օրինակելի հատակագիծ: Քաղաքը շրջապատված է կանաչապատ ու անտառածածկ լեռներով, որոնց կողքին դեպի երկինք են խոյանում յուրօրինակ բրգաձեւ ժայռերը: Շնորհիվ իր բնության արտառոցության` Գորիսը համարվում է Զանգեզուրի գեղեցկուհին:

Խնձորեսկի քարանձավեր
Խնձորեսկի քարանձավեր

Հին և Նոր Խնձորեսկը, միացված են երկար ճոճվող կամուրջով, որից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիներ: Կամուրջը կառուցվել է 2012 թ.-ին տեղական գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մետր, իսկ քաշը՝ 14 տոննա: Կամուրջը միաժամանակ կարող է «սպասարկել» միջին քաշով մոտ 700 մարդու:Խնձորեսկը Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղն էր: Գյուղի բնակչությունը XIX դարում կազմել է 4200, իսկ XX դարի սկզբին՝ 8,300 մարդ: 1913-ին գյուղն ուներ 27 խանութ, 3 արտադրամաս և 7 դպրոց, երկու պարախմբային դպրոց, իսկ մնացածը՝ մասնավոր: Գյուղում կա չորս եկեղեցիներ՝ Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Թագևոս, անապատ և հին:

Սատանի կամուրջ
Սատանի կամուրջ

Տաթևի վանքի ներքևում՝ Որոտան գետի 500 մետրանոց կիրճում է գտնվում Հայաստանի բնության հրաշքներից մեկը՝ Սատանի կամուրջը: Բնության այս հրաշքը ձևավորվել է հազարամյակների ընթացքում ջրի և քամու անդադար ազդեցությունից, որոնք հղկել և փորել են սառած լավային զանգվածները։ Բնական կամրջի լայնությունը 60 մետր է, երկարությունը՝ 30։ Կամրջից ոչ հեռու կարելի է ընկղմվել տաք աղբյուրների ջրում։ Առավել համարձակները կարող են իջնել մինչև գետը՝ հայացք նետելու աղբյուրներից ներքև ընկած խորհրդավոր անձավներին:

Տաթևի վանական համալիր
Տաթևի վանական համալիր

Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է համարվում Տաթևի վանքը: Այն գտնվում է երեք կողմից ուղղաձիգ խոր ձորերով շրջապատված հրվանդանի վրա, որին հնարավոր է մոտենալ միայն հյուսիսից: Ըստ ավանդության՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Տաթևի վանքի համալիրի ողջ հորինվածքը ներդաշնակ ամբողջություն է կազմում լեռնային բնության սքանչելի համայնապատկերի հետ: Տաթևի համալիրի շինարարությունը տևել է 500 տարի:

«Տաթևեր» ճոպանուղի
«Տաթևեր» ճոպանուղի

2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթևի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթևի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղու բացումը: Ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի և փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով, հիմնված է 2 տերմինալների միջև տեղակայված 3 աշտարակների վրա: Տերմինալներից մեկը գտնվում է Հալիձոր գյուղին նայող բլրի վրա, իսկ մյուսը` Տաթևի վանքի մոտ` դեպի համանուն գյուղը տանող ճանապարհին:
Միաժամանակ 2 խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (երեքական՝ յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի ~11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 30 ուղևոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթևի վանքը:

Շաքիի ջրվեժ
 Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժը գտնվում է Հայաստանում` Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18 մետր։ Շաքիի ջրվեժը տեղակայված է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, Որոտանի կիրճում: Ըստ ավանդության թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»: Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել:
Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:

Հին Արենի գինու գործարան
Հին Արենի գինու գործարան

2013 թ-ին հիմնադրվելով Կարապետյանների ընտանիքի կողմից, ՀԻՆ ԱՐԵՆԻ գինու գործարանը համադրում է գինեգործական ավանդույթները ժամանակակից սարքավորումների հետ: Այն նախագծվել է արգենտինացի հայտնի մասնագետ Մարիո Խապասի կողմից: Մեր խորհրդատու գինեգործ, Դիդյե Կորնիյոնը, նույնպես Ֆրանսիայից է։ Գինին պահվում է ջերմաստիճանային կարգավորմամբ չժանգոտվող պողպատից պահամաններում եւ հնեցվում է Արցախյան կաղնե տակառներում: Գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող: Հարկ է նշել որ ՀԻՆ ԱՐԵՆԻ-ի բոլոր գինիները պատրաստվում են 100 % Սեւ Արենի և 100 % Ոսկեհատ խաղողի տեսակից:

Ներառված/Չներառված

  • Հարմարավետ մեքենա փորձառու վարորդով
  • Շշալցված ջուր
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Լրացուցիչ կWանգառներ երթուղում
  • WiFi տրանսպորտում
  • Սնունդ
  • Մասնագիտացված փորձառու զբոսավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել լուսանկարչի ծառայություններ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել խաղավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել lunch box
  • հյուրանոց [մենք կարող ենք օգնել ձեզ ընտրել հյուրանոց]

Durations

Ամբողջ օր (7+ ժամ)

Tour's Location

Հաճախ Տրվող Հարցեր

Насколько удобны и безопасны туры?
Какой уровень подготовленности у гидов тура?
Возможно ли отклонение от запланированного маршрута?
Где можно приобрести сувениры?
Насколько Армения интересна для приключенческих туров?
Куда можно сходить с детьми?
Открыты ли туристические достопримечательности в праздничные дни?
from 248000 ֏

Լրացուցիչ ծառայություններ

Ընտրել ծառայության տեսակը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև