սկսած 55200 ֏
Ամրագրել հիմա

Սևանա լիճ, Սևանավանք, Դիլիջան, Հաղարծնի վանք, Գոշավանք

Армения, Гехаркуникская область, озеро Севан, Севанаванк, Тавушская область, Дилижан, Монастырь Гошаванк
0/5
Տևողությունը

8-9 часов

Տուրի տեսակը

Specific Tour

Մարդկանց քանակը

4 people

Լեզուներ

Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Նկարագրություն

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս անհատական ​​տուրը նախատեսված է 1-ից 4 անձի համար գինը 55200 դրամ: 4-ից 6 հոգի գինը 82800դր.

Այս էքսկուրսիայի ընթացքում Դուք կայցելեք Սևանա լիճը՝ մեր լեռնային երկրի մարգարիտը և Եվրասիայի ամենախոշոր բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը: Կանգառ կունենաք Սևանա լճի թերակղզու վրա գտնվող Սևանավանքի մոտ, որտեղից երևում է Սևանն իր ողջ հմայքով: Այստեղ ներկայումս գործում է ճեմարան, որը սակայն հասարակական այցերի համար ոչ միշտ է բաց: Կուղևորվեք Դիլիջան՝ իր հիասքանչ բնության շնորհիվ նաև «Հայկական Շվեյցարիա» կոչվող քաղաք, որը Դիլիջանի ազգային պարկի մասն է կազմում: Կտեսնեք Գոշավանքը՝ շրջապատված խիտ անտառներով և վերջում կայցելեք 10-րդ դարի Հաղարծին վանքը, որը վերջերս վերակառուցվել է Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի կողմից՝ Շարժայի Շեյխի, ով շատ տպավորված էր իր՝ վանք այցով:

Երթուղի

Սևանա լիճ
Սևանա լիճ

Սևանա լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, մայրաքաղաք Երևանից 60 կմ դեպի հյուսիս-արևելք։ Վանա և Ուրմիա լճերի հետ միասին Սևանա լիճը հանդիսանում է հայկական հինավուրց աշխարհի պատմական Մեծ Հայք կոչվող թագավորության երեք խոշոր լճերից մեկը: Վանա և Սևանա լճերը միասին կոչվել են Հայկական Թագավորության «կապույտ աչքեր»: Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մ բարձրության վրա: Սևանա լիճը շրջապատված է Վարդենիսի, Գեղամա, Փամբակի, Արեգունի և Սևանի լեռնաշղթաներով։ Նորատուս և Արտանիշ հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով` Շորժայի թմբով, լիճը բաժանված է Մեծ Սևանի և Փոքր Սևանի: Լճի հյուսիս-արևմտյան մասում գտնվում է Սևանի թերակղզին իր հռչակավոր վանքերով ու խաչքարերով։

Սևանավանք
Սևանավանք

Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:

Դիլիջան
Դիլիջան

Բացահայտեք առասպելական Հայաստան մեզ հետ: Մենք առաջարկում ենք Ձեզ այցելել Հայաստան և անցկացնել լավագույն արձակուրդները հենց այստեղ: Դիլիջանը անշուշտ ներառված է էքսկուրսիաների ցանկում, որպես Հայաստանում լավագույն հանգստավայրերից մեկը: Դիլիջանը գտնվում է Հայաստանի հյուսիսում, Տավուշի մարզում՝ Երևանից մոտ 96 կմ հեռավորության և ծովի մակերևույթից 1255—1510 մմ բարձրության վրա: Բնությունը լեռնային և անտառապատ է: Դիլիջանում Դուք կարող եք զբոսնել հին քաղաքով և հիանալ շենքերի յուրահատուկ ճարտարապետական ոճով, որը փողոցներին հաղորդում է հեքիաթային տեսք և փոխանցվում է Հայաստանի գույները: Այստեղ Դուք այցելելու եք նաև երկրաբանական թանգարան, որն ունի ավելի քան 1017 հնագիտական գտածոներ, այդ թվում` գրաֆիկական աշխատանքներ, գծանկարներ, քանդակներ, արծաթափայլեր, մետաղադրամներ և այլ հետաքրքիր նմուշներ:

Հաղարծնի վանք
Հաղարծնի վանք

Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոն Հաղարծինը գտնվում է Դիլիջանից 12 կմ հեռավորության վրա՝ շրջապատված թավուտ անտառներով, հիասքանչ բնապատկերներով, ճարտարապետության ու բնության ներդաշնակության անկրկնելի օրինակ: Հաղարծինի հուշարձանախումբը տեղադրված է բնակավայրերից հեռու, անտառապատ լեռներով շրջապատված սարահարթի վրա, այն ուշագրավ է համակառույցի մեջ մտնող ճարտարապետական բարձրարժեք հուշարձաններով և հարյուրից ավելի բազմաբովանդակ վիմական արձանագրություններով, որոնք հարուստ նյութ են բովանդակում միջնադարյան Հայաստանի սոցիալ-քաղաքական պատմության վերաբերյալ: Հաղարծնի վանքի միաբանությունը Գոշավանքի, Հաղպատի և Վարագավանքի հետ միասին մասնակցել է երկրում կրթական գործի ծավալմանը և հայ եկեղեցու դավանանքը պահպանելու համար մղված երկարատև ու համառ պայքարին:

Գոշավանք
Գոշավանք

Գոշավանքը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից: Վանքային համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցական և աշխարհիկ կառույցներից: Այս խմբի զարդն է կազմում Սուրբ Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ տեղադրված մեծատաղանդ Պողոս վարպետի կողմից 1291թ.-ին կերտված անզուգական խաչքարը: Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության ամենահայտնի կենտրոններից մեկը Հայաստանում: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է որպես վարժարան, համալսարան, ուր ստեղծվել ու պահվել են բազմաթիվ ձեռագրեր:

Ներառված/Չներառված

  • Հարմարավետ մեքենա փորձառու վարորդով
  • Սնունդ
  • Մասնագիտացված փորձառու զբոսավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել լուսանկարչի ծառայություններ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել խաղավարներ
  • Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել lunch box

Durations

Ամբողջ օր (7+ ժամ)

Tour's Location

Армения, Гехаркуникская область, озеро Севан, Севанаванк, Тавушская область, Дилижан, Монастырь Гошаванк

Հաճախ Տրվող Հարցեր

Насколько удобны и безопасны туры?
Какой уровень подготовленности у гидов тура?
Возможно ли отклонение от запланированного маршрута?
Где можно приобрести сувениры?
Насколько Армения интересна для приключенческих туров?
Куда можно сходить с детьми?
Открыты ли туристические достопримечательности в праздничные дни?
from 55200 ֏

Լրացուցիչ ծառայություններ

Ընտրել ծառայության տեսակը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև