Ներածություն

ԴեվՄոնի կազմակերպության, այսուհետ՝ «Վաճառող», https://devmonitour.com կայքում (այսուհետ՝ «Կայք») տեղադրված ցանկացած պատվեր, բացառապես կարգավորվում է սույն Վաճառքի ընդհանուր պայմաններով և դրույթներով, որն անհրաժեշտ է ուշադիր կարդալ:
Պատվերի տեղադրումը ենթադրում է նախնական ծանոթություն՝ վաճառքի ընդհանուր պայմաններին և դրույթներին (այսուհետ՝ Պայմաններ և դրույթներ) և դրանց լիարժեք ու անդառնալի ընդունում:
Կայքի արդյունարար կոդը (Source code), տեքստերը, պատկերները և այլ տարրերը հանդիսանում են Վաճառողի բացառիկ սեփականությունը: Կայքի ամբողջ բովանդակությունը պաշտպանված է Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքով: Ապրանքային նշանները չեն կարող կրկնօրինակվել, ներբեռնվել, վերարտադրվել, օգտագործվել, փոփոխվել կամ որևէ այլ կերպ տարածվել, եթե նախապես ձեռք չի բերվել սույն ընկերության թույլտվությունը դրանց օգտագործման վերաբերյալ:

1. Ընդհանուր դրույթներ

Ծառայությունների մատուցման սույն պայմաններն ու կանոնները (այսուհետ նաև՝ «Պայմաններ») պարունակում են կարևոր տեղեկություններ Ձեր իրավունքների, պարտավորությունների և պաշտպանության միջոցների մասին:

Սույն Պայմաններում «Մենք»«Մեր»«Մեզ»«Ընկերություն»«ԴԵՎՄՈՆԻ» անվանումները վերաբերում են «Մուրադյան Դավիթ Աշոտի» Ա/Ձ ընկերությանը, որը հիմնադրվել և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (գլխ. գրասենյակ՝ ՀՀ, Կոտայք, Հրազդան, Կենտրոն, տուն 45, բն․ 36 2301), իսկ «Դուք»«Ձեր»«Ձեզ»«Պատվիրատու» անվանումները վերաբերում են սույն կայք մուտք գործող, ինչպես նաև Ընկերության ծառայություններին դիմող և (կամ) դրանցից օգտվող անձին։

Սույն Պայմանները, ներառյալ դրանցում կատարված ցանկացած հղում այլ պայմանների և կանոնների, կարգավորում են devmonitour.com,  (կամ ցանկացած այլ ենթադոմեն) կայքերով (այսուհետ միասին նաև՝ «Կայք») ուղղակիորեն կամ անուղղակիորեն մատուցվող բոլոր ծառայությունները և դրանցով պայմանավորված Ձեր և Ընկերության հարաբերությունները։

Մուտք գործելով, դիտելով և ցանկացած այլ կերպ օգտագործելով Կայքը, Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ Դուք հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել եք սույն Պայմանները և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության ծառայություններից օգտվող եք, Կայքում գրանցված օգտատեր, Պատվիրատու, թե՝ ուղղակի այցելու:

Այս Կայքը, Կայքի բովանդակությունը և բաղադրիչները, ինչպես նաև ծառայությունները, որոնք առաջարկվում են Կայքի միջոցով, պատկանում, կառավարվում և մատուցվում են «Մուրադյան Դավիթ Աշոտի» Ա/Ձ-ի կողմից և տրամադրվում են միայն Ձեր անձնական, ոչ առևտրային, օգտագործման համար՝ համաձայն սույն Պայմանների։

Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում առանց Ձեզ նախապես ծանուցելու, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները և հրապարակել նորացված Պայմանները Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Ձեր պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները և (կամ) լրացումները: Նոր Պայմանները իրավական ուժ կունենան և կկիրառվեն դրանք Կայքում հրապարակելուց առաջ ծագած հարաբերությունների և պարտավորությունների վրա:

Կայքը կարող է պարունակել սխալներ, անճշտություններ կամ բացթողումներ, որոնք կարող են առնչվել ծառայություններին, դրանց գներին կամ այլ բովանդակությանը: Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի ուղղել Կայքում տեղ գտած սխալները, այդ թվում, արդեն իսկ, հաստատված պատվերներին առընչվող։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Կայքում ցուցադրված տեսարժան վայրերը, հյուրանոցները, դահլիճները, թանգարանները, ռեստորանները և ցանկացած այլ հարակից ծառայություն մատուցողները, ի լրումն սույն Պայմանների, կարող են ունենալ, հայտարարել և (կամ) պահանջել ընդունել իրենց պայմաններն ու կանոնները, որոնք կարող են ներառել որոշակի այլ պարտավորություններ և (կամ) իրավունքների սահմանափակում։

Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի ցանկացած կերպ օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Պատվիրատու դառնալը և ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

2. Ընկերության ծառայությունների շրջանակը

Ընկերությունը իրականացնում է սույն Պայմաններով սահմանված՝ սպասարկման, ամրագրման, կազմակերպման, փոխադրման և այլ ծառայությունների պատվերներ (այսուհետ նաև «Պատվերներ»), որոնք ներկայացված են Կայքում։ Կայքի միջոցով Դուք կարող եք հարցում կատարել, պատվիրել, ամրագրել, գնել, ինչպես նաև չեղարկել կամ փոփոխել Պատվերը։

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները ներառում են՝

Այսուհետ բոլորը միասին նաև՝ «Ծառայություններ»։

Սույն Պայմանների բոլոր դրույթները վերաբերում են բոլոր տեսակի Ծառայություններին, եթե ուղղակիորեն այլ բան նախատեսված չէ կամ չի բխում առանձին տեսակի Ծառայության կարգավորումներից։

Սույն Կայքում ներկայացված Ծառայությունները, դրանց վերաբերյալ գովազդը և (կամ) անձանց անորոշ շրջանակին հասցեագրված այլ առաջարկները համարվում են Ընկերության կողմից օֆերտա անելու հրավեր։ Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում սեփական հայեցողությամբ մերժել ցանկացած Պատվերի ընդունումը:

3. Գրանցում Կայքում

Կայքում որոշակի գործառույթների կամ գործողությունների կատարման կամ որոշակի առանձնահատկություններից կամ առավելություններից օգտվելու համար Ձեզնից կարող է պահանջվել ստեղծել հաշիվ (այսուհետ նաև՝ «Հաշիվ»):

Դուք կարող եք ստեղծել ԴԵՎՄՈՆԻ Հաշիվ՝ գրանցվելով Կայքում: Գրանցվել կարող եք Ձեզ պատկանող որևէ էլեկտրոնային փոստի հասցեի և գրանցման համար նախատեսված գաղտնաբառի միջոցով: Ցանկացած պահի Դուք հնարավորություն ունեք Ձեր Հաշիվը փակելու մասին դիմում ուղարկել Ընկերությանը Հաշվի «Կարգավորումներ» բաժնից, ինչպես նաև կարող եք դիմել Ընկերության հաճախորդների սպասարկման կենտրոն կամ նամակ ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով. info@devmonitour.com:

Հաշիվ բացելիս Դուք տրամադրում եք անձնական տվյալներ և տեղեկատվություն, ի թիվս այլնի՝ օգտանուն և գաղտնաբառ, որոնք օգտագործվում են Հաշիվ մուտք գործելու համար։ Հաշիվ բացելու հետ կապված այդ տվյալների և տեղեկատվության հավաքագրումը, մշակումը և օգտագործումը կարգավորվում են Կայքի Գաղտնիություն Բաժնում։

Դուք իրավունք չունեք օգտագործել այլ Պատվիրատուի Հաշիվը կամ տրամադրել Ձեր Հաշիվը այլ անձի:

Կայքում Հաշիվ բացելիս Դուք պարտավորվում եք տրամադրել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն: Մենք պարտավորություն չենք կրում ստուգել Ձեր Հաշիվը օգտագործող անձի փաստացի ինքնությունը կամ լիազորությունները։

Դուք պատասխանատու եք Ձեր Հաշվի գաղտնիության, անվտանգության և մուտքի տվյալների պահպանման համար և կրում եք Ձեր Հաշվով կատարվող գործողությունների, Պատվերների և վճարումների ողջ պատասխանատվությունը։

Ձեր Հաշվի փաստացի կամ ենթադրյալ չարտոնված օգտագործման կամ մուտքի դեպքում, ինչպես նաև, եթե Դուք տեղյակ եք կամ որևէ պատճառ ունեք ենթադրելու, որ Ձեր Հաշվի նույնականացման տվյալները (անունը, գաղտնաբառը կամ էլեկտրոնային փոստի հասցեն) կորել են, գողացվել կամ այլ կերպ յուրացվել, ապա պարտավոր եք այդ մասին անհապաղ տեղեկացնել Մեզ։ Նման դեպքում Ընկերությունն իրավունք ունի անմիջապես արգելափակել Ձեր Հաշիվը՝ մինչև հանգամանքների ամբողջական պարզումը։ Ձեր Հաշվի միջոցով կատարված ցանկացած գործառնության կամ գործողության, ինչպես նաև այդ գործառնություններով կամ գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի պատասխանատվությունը կրում եք Դուք:

Եթե Ձեր Պատվերը կամ Հաշիվը ցույց են տալիս կամ ենթադրում են խարդախության, չարաշահման, կասկածելի գործունեության կամ ցանկացած ոչ նպատակային օգտագործման նշաններ, Ընկերությունն իրավասու է չեղարկել Ձեր անվան, էլեկտրոնային փոստի հասցեի և (կամ) Հաշվի հետ կապված Պատվերները և փակել Հաշիվը` ձեռնարկելով ցանկացած անհրաժեշտ և իրավաչափ գործողություններ կանխելու կամ վերացնելու հնարավոր անբարենպաստ հետևանքների առաջացումը:

Ընկերության կողմից վերոնշյալ իրավիճակներում կրած վնասները, ինչպես նաև այդ իրավիճակների արդյունքում հնարավոր անբարենպաստ հետևանքների առաջացումը կանխելու կամ վերացնելու ընթացքում կատարված ծախսերը ենթակա են հատուցման Պատվիրատուի կողմից։

4. Գաղտնիություն

Սույն Կայքով նախատեսված Ծառայությունների մատուցման ընթացքում և դրա ավարտից հետո Ընկերությունը պարտավորվում է ապահովել Ձեր՝ Ծառայություններից օգտվելու գաղտնիության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։

Ընկերությունը պարտավորվում է որևէ ձևով երրորդ անձանց չհայտնել և որևէ կերպ չհրապարակել Ձեր վերաբերյալ հայտնի Անձնական Տվյալները և Ձեր կողմից Ծառայություններից օգտվելու արդյունքում հայտնի դարձած ցանկացած տեղեկություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեղեկատվության տրամադրման Ընկերության պարտավորության դեպքերի:

Դուք պարտավորվում եք չհրապարակել Ծառայությունների մատուցման ընթացքի վերաբերյալ չճշտված և ոչ հավաստի այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել Ընկերության համբավին և հանգեցնել մատուցվող Ծառայությունների վերաբերյալ կարծիքի ձևավորմանը: Սույնով Դուք պարտավորվում եք նաև պահպանել բոլոր տեղեկությունների, տվյալների, փաստաթղթերի և գործարքների վերաբերյալ գաղտնիությունը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն դրանք համարվում են գաղտնի:

Սույնով Դուք անվերապահորեն և անհետկանչելիորեն համաձայն եք, որ Գաղտնիության քաղաքականությունը լիարժեք կիրառվում է Ընկերության հետ Ձեր հարաբերությունների նկատմամբ։ Դուք հավաստում եք, որ ամբողջովին ծանոթացել եք Գաղտնիության քաղաքականության դրույթներին և դրանց բովանդակության կապակցությամբ չունեք որևէ բողոք կամ առարկություն։

Եթե Դուք համաձայն չեք Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմաններին, ապա Դուք չեք կարող օգտվել Կայքից կամ Կայքում առաջարկվող Ծառայություններից:

5. Գներ, հարկեր և արժույթ

Կայքում ներկայացված գները (այսուհետ նաև՝ «Գին») ներառում են տվյալ Ծառայության մատուցման արժեքը, կիրառելի բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները, եթե Մեր կողմից այլ բան սահմանված չէ առանձին Ծառայության տեսակի համար: Ծառայությունները չունեն որևէ «թաքնված» ծախս (“hidden” costs)։

Կայքում կարող են ցուցադրվել հատուկ Գներով առաջարկներ կամ զեղչված Գներ կոնկրետ Ծառայության համար, սակայն այդ Գները կարող են պարունակել որոշ սահմանափակումներ, հատուկ պայմաններ կամ համակցված լինեն այլ ծառայությունների հետ։ Խնդրում ենք, նախքան այդպիսի Ծառայություններ պատվիրելը, մանրամասն ուսումնասիրել դրանց պայմանները:

Կայքում բոլոր Գները ցուցադրվում են Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով՝ ՀՀ Դրամով (AMD), ինչպես նաև որոշ արտարժույթներով։ Արտարժույթով Գները կրում են միայն տեղեկատվական բնույթ և կարող են օգտագործվել միայն ուղեցուցային նպատակներով։ Արտարժույթի փոխարկվող Գները հաշվարկվում են ՀՀ գործող բանկերի կողմից առաջարկվող միջին փոխարժեքների հիման վրա, որոնք թարմացվում են հաճախակի, սակայն արտարժույթի փոխարկիչին չպետք է ապավինել, որպես բացարձակ և իրական ժամանակում ճշգրիտ հաշվարկիչ: Փաստացի փոխարժեքները կարող են տարբեր լինել։

Ծառայությունների Գները ենթակա են փոփոխման`առանց Ձեզ նախապես ծանուցելու: Մենք իրավունք ունենք փոխել ցանկացած հայտարարված Գին և ուղղել ցանկացած սխալ, անճշտություն կամ բացթողում, անկախ այն հանգամանքից տվյալ Ծառայության Պատվերը հաստատվել է, և Ձեր բանկային քարտից գանձում կատարվել է, թե՝ ոչ: Ընդ որում, եթե ​​Ձեր բանկային քարտից արդեն կատարվել է գանձում, և Մենք չեղարկում ենք Ձեր Պատվերը, ապա Մենք պարտավորվում ենք գանձված գումարը հետ փոխանցել Ձեր բանկային քարտին: Այդ գումարի փոխանցման տևողությունը կախված է ​​բանկային և (կամ) վճարահաշվարկային համակարգերից։

6. Պատվերներ և վճարումներ

Պատվերների մի մասը Կայքում հնարավոր է կատարել՝ ստանալով ակնթարթային հաստատում (այսուհետ նաև՝ «Ակնթարթային Պատվերներ»), իսկ մյուսները՝ նախօրոք հարցում անելու միջոցով (այսուհետ նաև՝ «Հարցումով Պատվերներ»):

Կախված Ծառայության տեսակից՝ Պատվերը հաստատելու համար Ընկերությունն իրավունք ունի պահանջել Պատվիրատուից վճարել Պատվերի Գինն ամբողջությամբ կամ դրա որոշակի մասը, որպես կանխավճար (այսուհետ նաև՝ «Կանխավճար»): Գնի մնացած մասի վճարումը (այսուհետ նաև՝ «Վերջնավճար») կատարվում է Ընկերության կողմից տրամադրված Պատվերի հաստատման փաստաթղթի հիման վրա։

Ակնթարթային Պատվերներ կարելի է կատարել այն Ծառայությունների համար, որոնք հնարավոր է տեղակայել Կայքի զամբյուղում: Այդ Ծառայությունների համար Պատվիրատուն Պատվերի ձևակերպումն ու Կանխավճարի վճարումը կատարում է զամբյուղում՝ առցանց, ՀՀ Դրամով, բանկային քարտի միջոցով։ Երբ առցանց վճարումը հաջողվում է, և Պատվիրատուի քարտից Կանխավճարը գանձվում է, Պատվերը համարվում է Ընկերության կողմից հաստատված, և Պատվիրատուին տրամադրվում է հաստատման (էլեկտրոնային) փաստաթուղթ/տոմս, որը հանդիսանում է պարտավորեցնող պայմանագիր Ընկերության և Պատվիրատուի միջև։

Հարցումով Պատվերներ կարելի է կատարել Կայքից էլեկտրոնային հարցում ուղարկելով՝ տվյալ Ծառայությունը գնելու վերաբերյալ: Հարցումով Պատվերը ձևավորվում է Ընկերության և Պատվիրատուի կողմից երկկողմանի պայմանավորվածությամբ: Հարցումով Պատվերների դեպքում Ընկերության և Պատվիրատուի միջև ձեռք է բերվում նաև Պատվերի Կանխավճարի չափի, կատարման եղանակի (բանկային փոխանցում, կանխիկ վճարում կամ առցանց վճարում) և ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն: Կանխավճարը կատարելուց հետո Ընկերությունը Պատվիրատուին տրամադրում է Պատվերի հաստատման (էլեկտրոնային) փաստաթուղթ/տոմս, որը հանդիսանում է պարտավորեցնող պայմանագիր Ընկերության և Պատվիրատուի միջև:

Անկախ Պատվերի տեսակից Պատվիրատուն պետք է վճարի Կանխավճարն ամբողջությամբ: Ոչ ամբողջական վճարման դեպքում («չհաջողված վճարում» կամ «անբավարար միջոցներ») Պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում:

Պատվիրատուի կողմից Վերջնավճարը հաստատման փաստաթղթում ներկայացված ժամկետում չկատարելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի դադարեցնել Ծառայության մատուցումը կամ Պատվիրատուի բանկային քարտի տվյալների առկայության դեպքում առանց Պատվիրատուի համաձայնության անակցեպտ գանձել այն սույն Պայմանների 14-րդ Բաժնով սահմանված կարգով, ինչպես նաև բռնագանձել տույժ վճարվելիք Գնի 0,13%-ի չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար։

Առցանց վճարում կատարելիս՝ Պատվիրատուն հաստատում է, որ տեղյակ է և համաձայն է երրորդ կողմ հանդիսացող բանկերի և վճարահաշվարկային համակարգերի նկատմամբ կիրառելի օրենսդրությանը, կանոններին և կարգավորումներին, և պարտավորվում է անվերապահորեն հետևել նաև նրանց պայմաններին:

Որոշ բանկեր և (կամ) վճարահաշվարկային համակարգեր կարող են գանձել միջնորդավճար։ Ավելին, որոշ բանկեր և (կամ) վճարահաշվարկային համակարգեր կարող են սահմանել վճարներ արտարժույթի փոխարկման համար: Արտարժույթի փոխանակման փոխարժեքը և օտարերկրյա գործարքի միջնորդավճարը որոշվում են բացառապես Ձեր բանկի և (կամ) վճարահաշվարկային համակարգի կողմից այն օրը, երբ նրանք մշակում են գործարքը: Եթե Դուք ունեք Ձեր վճարման հետ կապված որևէ հարց գանձվող միջնորդավճարի կամ փոխարժեքի վերաբերյալ, խնդրում ենք դիմել Ձեր բանկին և (կամ) վճարահաշվարկային համակարգին:

Մենք պատասխանատվություն չենք կրում Կայքում առկա Ծառայությունների Գների և փաստացի կատարված վճարման միջև տարբերությունների համար, եթե դրանք պայմանավորված են Ձեր բանկի և (կամ) վճարահաշվարկային համակարգի կողմից գանձված միջնորդավճարներով, ինչպես նաև Կայքում ցուցադրված արտարժույթով Գների և փաստացի Ձեր բանկի և (կամ) վճարահաշվարկային համակարգի կողմից փոխարկված արտարժույթի տարբերությամբ։

Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր բանկային քարտի և (կամ) բանկային հաշվի խարդախության և (կամ) երրորդ անձանց կողմից Մեր Կայքում չարտոնված օգտագործման համար։

7. Մասնավոր դրույթներ Էքսկուրսիաների և Տուր Փաթեթների համար

Էքսկուրսիաների Ծառայությունների շրջանակում Ընկերությունն իրականացնում է խմբային և անհատական էքսկուրսիաներ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Խմբային էքսկուրսիաները իրականացվում են նախօրոք հայտարարված գրաֆիկով, որոնց կարող են մասնակցել տարբեր մարդիկ՝ միանալով նախընտրած էքսկուրսիայի խմբին (այսուհետ նաև՝ «Խմբային Էքսկուրսիա»), իսկ անհատական էքսկուրսիաները իրականացվում են միայն տվյալ Պատվիրատուի համար՝ նրա նախընտրած երթուղով և ժամանակացույցով (այսուհետ նաև՝ «Անհատական Էքսկուրսիա» կամ «Պատվերով Էքսկուրսիա»):

Խմբային Էքսկուրսիաներ

Խմբային Էքսկուրսիայի տոմսի վրա նշված Գինը տվյալ Էքսկուրսիայի մասնակցության արժեքն է 1 անձի համար: Խմբային Էքսկուրսիայի տոմսը վավեր է միայն տոմսի վրա նշված օրը։

Խմբային Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և տոմսի վրա, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:

Խմբային Էքսկուրսիաների դեպքում կարող են գործել տարիքային զեղչեր, որից օգտվելու պարագայում անհրաժեշտ է ներկայացնել տարիքը հաստատող փաստաթուղթ:

Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:

Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:

Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:

Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Որոշ Խմբային Էքսկուրսիաների դեպքում, կախված Էքսկուրսիայի ուղղությունից և տեղանքից, հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։

Խմբային Էքսկուրսիաների երթուղում նշված կանգառներից բացի, լրացուցիչ կանգառներ հնարավոր են միայն խմբի բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում։

Անհատական Էքսկուրսիաներ

Անհատական Էքսկուրսիաների ներկայացված Գները հաշվարկված են՝ հիմք ընդունելով, որ Էքսկուրսիան սկսվելու է Երևանից և ավարտվելու է Երևանում: Որևէ այլ վայրից Էքսկուրսիան սկսելու կամ այլ վայրում ավարտելու դեպքում հնարավոր է վերահաշվարկ և Գնի փոփոխություն:

Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում։ Զգալի շեղումների, ինչպես նաև Էքսկուրսիան նախատեսված ժամանակից ավելի երկար տևելու դեպքում՝ Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն:

Անհատական Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և (կամ) Պատվերի հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:

Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:

Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:
Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:

Անհատական Էքսկուրսիաների ընթացքում, կախված ուղղությունից և տեղանքից, որոշ դեպքերում հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Տուր Փաթեթներ

Տուր Փաթեթների Ծառայությունների շրջանակում Ընկերությունը մատուցում է Էքսկուրսիաների (Խմբային և (կամ) Անհատական), Հյուրանոցների Ամրագրման, Տրանսֆերների և (կամ) Սննդի Մատուցման Ամրագրման Ծառայություններ (դրանց տարբեր համակցությամբ)։

Տուր Փաթեթների Ծառայությունների մատուցումը կարգավորվում է համապատասխանաբար սույն Պայմաններով նախատեսված Էքսկուրսիաների (Խմբային և (կամ) Անհատական), Հյուրանոցների Ամրագրման, Տրանսֆերների և Սննդի Մատուցման Ամրագրման Ծառայությունների համար նախատեսված մասնավոր դրույթներով։

8. Եզրափակիչ դրույթներ

Եթե սույն Պայմանների որևէ դրույթ, կանոն կամ հոդված անվավեր է ճանաչվում դատարանի կամ գործարքի վավերականություն ստուգող այլ իրավասու մարմնի կողմից, ապա այդ դրույթը, կանոնը կամ հոդվածը պետք է հանվի Պայմաններից։ Սույն Պայմանների մի մասի անվավերությունը չի հանգեցնում այլ մասերի անվավերության և չի ազդում դրանց գործողության վրա:

Եթե սույն Պայմանների բովանդակությունից այլ բան չի բխում, ապա եզակի թվով նշված բառերի իմաստը տարածվում է նաև դրանց հոգնակիի նկատմամբ և հակառակը:

Սույն Պայմանների որևէ հոդվածին, բաժնին և (կամ) պարագրաֆին կատարված հղումը պետք է մեկնաբանվի, որպես Պայմանների այդ կոնկրետ հոդվածին, բաժնին և (կամ) պարագրաֆին կատարված հղում: Սույն Պայմաններում առկա վերնագրերը և համարակալումները կատարված են միայն հղումների մատչելիության համար և չեն կարող ազդել Պայմանների դրույթների մեկնաբանման վրա:

Սույն Պայմանները կազմված են հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով: Տարբեր լեզուներով կազմված տեքստերի միջև հակասություններ հայտնաբերելու դեպքում առաջնայնություն է ստանում հայերեն տարբերակը: